Կրթահամալիրի Ֆոլկ-ռոք բենդը սկսել է 2018-2019 ուստարվա լսումները

IMG_4661

Օգոստոսի 29-ին, ժամը` 11:00, «Սեբաստիա» համերգասրահում տեղի ունեցավ Ֆոլկ-ռոք բենդի 2018-2019 ուստարվա երաժշտական լսումների առաջին փուլն Ավագ դպրոցում: Լսումներին մասնակցեցին Ավագ դպրոցի ութ հոգիանոց նորեկ սովորող-երաժիշտների խումբ, ովքեր երբևէ զբաղվել կամ զբաղվում են երաժշտությամբ, ունեն հետաքրքրություններ այդ ասպարեզում և հայտնել են ցանկություն բենդում գործունեության ծավալելու: Այս փուլում բենդը համալրվեց սանթուրով, կիթառով, դասական վոկալիստով:

Լսումների հաջորդ փուլը, Միջին դպրոցի սովորողների հետ կլինի վաղը, ժամը` 11:00, կրկին «Սեբաստիա» համերգասրահում:

Оставьте комментарий