Архив рубрики: Ֆոլկ բենդ

Հանրային ելույթ Թումանյան քաղաքում

Մայիսի 28, 8.00 — 29, 20.00

Երթուղի՝

Zenith ֆոլկ բենդը հրավիրված է նվագելու Թումանյան քաղաքում՝ հանրային միջոցառմանը:

Ճամփորդության ընթացքում՝

  • համերգ
  • քայլարշավ՝ Քոբայր
  • քաղաքային քայլքեր
  • այցելություն լուցկիների թանգարան
  • նոր ծանոթություններ, քննարկումներ

Գիշերակացը՝ Արտեմի հյուրատանը, տրանսպորտը, սնունդը՝ հրավիրյալ կողմի

Երգացանկ

  • Երեսդ կլոր
  • Իմ չինարի յարը
  • Շախկր շուխկր
  • Իմ խորոտիկ յար
  • Լորիկ ջան
  • Վայ սարին վայ քարին
  • Նարե
  • Կիրակին
  • Փոքրիկ նավակը

Խմբում՝

  1. Սաթենիկ Հովհանիսյան
  2. Տարոն Փաշինյան
  3. Նունե Հովհաննիսյան
  4. Արաքս Քալիճյան
  5. Անի Հարությունյան

Ֆոլկ բենդի հաշվետվություն. ապրիլ

  • Եռօրյա ճամփորդություն Ֆոլկ բենդի հետ՝ համերգ Ստեփանավանի երաժշտական դպրոցում, համագործակցություն
  • Ամենշաբաթյա պարապմունքներ՝ ըստ օրացույցի
  • Պատրաստվում ենք Սևան Ֆեստ երաժշտական միջազգային փառատոնին, աշխատում նոր երգերի վրa
  • Երգերի ձայնագրություններ․ համագործակցություն Էմիլ Զաքարյանի հետ

Ֆոլկ բենդը Ջերմուկում

Ավագ դպրոցի մի խումբ սովորողներ,և Ֆոլկ բենդը կրթամշակութային ճամփորդության էին ձնե հեքիաթ Ջերմուկում:ֆոլկ բենդը ելույթ ունեցավ Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում, ջերմ հանդիսատեսով լի դահլիճում:Ելույթներով ողջունեցին նաև արվեստի դպրոցի սովորողները:
Պատառիկներ ելույթից
https://www.youtube.com/watch?v=TC_IzzARFT8

272696296_259844242958102_371941692924499104_n

«ՁՄԵՌԱՅԻՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ»Հունվարյան ճամբար

img_1853

Մասնակիցներ` Ֆոլկ բենդ , 9-րդ դասարանի երաժշտի ընտրության խումբ
Ժամկետը` Հունվարի 11-փետրվար 20
Խմբավար՝ Նելի Փիլոյան
Խմբի կազմը 

Читать далее «ՁՄԵՌԱՅԻՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ»Հունվարյան ճամբար

Ֆոլկ բենդի պարապմունքները նոյեմբերի 1-5-ը

Ֆոլկ բենդ վոկալ-գործիքային ստեղծագործական խմբի պարապմունքները կլինեն ֆիզիկական միջավայրում:

Պարապմունքների իրականացման վայրը՝ Մայր դպրոցի ձայնագրման ստուդիա:

  • երկուշաբթի՝ 12:55 — 14:20
  • ուրբաթ ՝13:40 — 15:05

Համերգ-երգուսուցում մարզային դպրոցների համար

Նպատակը

  • Մարզային դպրոցներում սովորողների մոտ ձևավորել երաժշտական նոր ճաշակ

Ժամանակահատվածը

  • Շուրջտարյա

Նախագիծը համագործակցային է։ Ֆոլկ բենդը համագործակցում է կրթահամալիրի ճամփորդ դասավանդողների հետ և համատեղ կրթական փոխանակումներով այցելում են հայաստանյան դպրոցներ։

Ընթացքը

  • Երգացանկի մշակում
  • Թերթոնների տպագրություն
  • Այցելությունների ժամանակ բաց աշխատարան,համերգ

Արդյունքում

  • Ճամփորդությամբ ուսուցում
  • Կրթական կապեր, փոխանակումներ, նոր գործընկերների ներգրավում
  • Շրջիկ համերգներ

Երաժշտի գործունեության ծրագիր. 2021-2022 ուստարի

«Մեկ հասկացված, անկեղծ ձայն հազար ճառ կարժե, որովհետեւ ճառը պետք է մարսե հասարակությունը, որ կարենա անկե սնունդ առնել, ինչ-որ ժամանակներու գործ է: Իսկ ձայնը վայրկյանին մեջ կթափանցե մարդու կուրծքեն ներս եւ այնտեղ կհիմնե զգացման եւ մտքի վառարան». Կոմիտաս

9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրով իրականցվող երաժշտի գործունեությունն ուղղված է սովորողի երաժշտական կարողությունների բացահայտմանը, դրանց զարգացմանը, մասնագիտական կողմնորոշման գործում նրանց ընտրության հնարավորությունների ցանկի ընդարձակմանը: Գործունեության իրականացման ընթացքում սովորողը կուսումնասիրի տեսական և գործնական բաղադրիչներ:

Читать далее Երաժշտի գործունեության ծրագիր. 2021-2022 ուստարի