
Այսուհետ արդեն ֆոլկ բենդը չուներ նաև իր սեփական բլոգը և ֆեյսբուքյան էջը, սակայն այդ խնդիրը ես նույնպես շտկեցի և ստեղծեցի երկու անհրաժեշտ հարթակները, որի միջոցով կարող եք հետևել մեր ստեղծագործական գործունեությանը, նախագծերին, ելույթներին և այլն:
Իր պատրաստած անակնկալ նվերներն է ներկայացնում շրջանավարտ, բենդի վոկալիստ Լուսինե Խաչատրյանը:
Նյութն ամբողջությամբ կարող եք տեսնել սովորողի ուսումնական բլոգում:

Լույս տեսավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, կոմիտասագետ Լուսինե Սահակյանի «Կոմիտաս Վարդապետ» հոդվածների ժողովածուն՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Շնորհանդեսը կայացավ կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում, սեպտեմբերի 26-ին, ժամը 13.00-ին:
«Կոմիտասը մեր ազգային գենի բանաձևն է …»,- հավելեց ներսով ու դրսով Կոմիտաս շողացնող Լուսինե Սահակյանը:
«Ա՜խ, լոթի Մարան» միասնական նվեր-երգով շնորհավորեցինք ամենայն հայոց երաժշտի ծնունդը:
Լուսանկարները՝ Սվետա Ճաղարյանի
«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի ավագ դպրոցի, 9-րդ դասարանի երաժշտության դասավանդող