Category Archives: Ձայնադարան

Մանկավարժական հունիսյան բաց ճամբար. երգուսուցման պարապմունքներ Ավագ դպրոցում

 

 

35472187_1471823106256949_8003233572511023104_n.jpg

Մանկավարժական հունիսյան բաց ճամբարի օրերին երգուսուցման պարապմունքներ կանցկացվի Ավագ դպրոցի դասավանդողների երգեցիկ խմբի հետ` ամեն աշխատանքային օր, առավոտյան` 9:00-9:30:

Պարապմունքների նպատակն է նոր, գրավիչ երաժշտական համարով ներկայանալ առաջիկա համերգին:

Հունիսի 10-14-ի պարապմունքներն ուղղված կլինեն Գուսան Շահենի «Ալմաստը շողում է» երգի ուսուցմանը:

Ձեզ եմ ներկայացնում երգի երգչախմբային կատարման մի տարբերակ:

«Յաման Յար»Ժող.երգ մշակումը Թաթուլ Ալթունյանի

Սարերը կանաչ խոտով
յաման յար
Սիրտս լիքն է կարոտով 
յաման յար
Յարս հնձից բեզարած
յաման յար
Տուն կգա հանդի հոտով 
յաման յար

Տղա
Յար ջան բաղչեդ վարդով լի յաման յար
Մեռնեմ բոյիդ չինարի
յաման յար

Աղջիկ
Ճերմակ ալյուրը մաղեմ 
յաման յար
Մտնեմ բաղչեն վարդ քաղեմ յաման յար
Յարս հանդից տուն կգա
յաման յար
Ոտքերին ծաղկունք փռեմ
յաման յար

Տղա
Կարոտել եմ իմ յարին 
յաման յար
Յարիս մախմուռ աչերին 
յաման յար

Աղջիկ
Լուսնակն ընկավ արտերին
յաման յար
Ջուր ցանեմ խաս վարդերին յաման յար
Յարս մեր տուն է հասել
յաման յար 
ոտքերին ծաղկունք փռեմ 
յաման յար

Տղա 
Յաման յար

 

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ

Խոսք` Հ.Թումանայանի

երաժշտությունը`Ալ.Հարութունյանի

Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում

Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ,

Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՜ծ հայրենիք,
Զրկվա՜ծ հայրենիք։

Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։

Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար,

Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձրին քեզ մշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժպիտ,

Ջարկված հայրենիք

Ջրկված հայրենիք

Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,

Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․

Advertisements

Ձեռքբերումներ Պոլիսից

Խենթանում էի, երբ անցնում էի երաժշտական գործիքների խանութների կողքով ու տեսնում գործիքների բազմազանությունը:

Պոլիսից ուղիղ կապ հաստատեցի կրթահամալիրի տնօրենի հետ, որ խենթ երազանքներս իրականություն  դարձնի:

Տիար ջան, շնորհակալ եմ արագ արձագանքի համար: Հապա տեսեք ինչ լավ համալրում ենք ստացել`բոնգո հարվածային, մանդոլին, շեյքերներ և այլևալ կրեատիվ գործիքներ:

 

503BADD5-C65F-4BEA-8383-26D622D23F29FF178891-4C88-4B1B-8ED3-C082EDDF230D

AB049911-3418-4578-8067-9B610691CAECB5B921AE-0B82-4EDD-82BB-43D0B80EA110616872FC-5265-4627-B85D-0A670A757E0BD30F32FC-F6E8-484D-B9C3-5AAF26C79F16340C7076-1004-4192-9BD7-ABE4216CEDDC8A6FAB8C-1D0C-4B1B-964A-CBD4BFDD34283C285530-20D8-40F9-B6EE-C065C92D664C1C0C67CA-2380-427B-B818-38F0B43C5C306C1F32D4-1402-46FC-AB58-D011C41762AC509DBB59-3425-40FA-929B-65DE75F13B421A0491F4-D8A6-4837-B995-974C5B3683E023411BCD-C7AB-4458-AF76-6ED566BF57634DC7310F-48F4-4210-B6F1-9ACD2D060C495B3D5089-3215-4F4D-9924-C2E4D8DB0299

Ֆոլկ-ռոք բենդի լսումներ. օր երկրորդ

IMG_4694Այսօր բենդի լսումների երկրորդ օրն էր, որին մասնակցեց հինգ նոր սովորող Ավագ և Միջին դպրոցներից: Խումբը համալրվեց թավջութակով, թմբուկով, էլեկտրական կիթառով: Continue reading Ֆոլկ-ռոք բենդի լսումներ. օր երկրորդ

Կրթահամալիրի Ֆոլկ-ռոք բենդը սկսել է 2018-2019 ուստարվա լսումները

IMG_4661

Օգոստոսի 29-ին, ժամը` 11:00, «Սեբաստիա» համերգասրահում տեղի ունեցավ Ֆոլկ-ռոք բենդի 2018-2019 ուստարվա երաժշտական լսումների առաջին փուլն Ավագ դպրոցում: Continue reading Կրթահամալիրի Ֆոլկ-ռոք բենդը սկսել է 2018-2019 ուստարվա լսումները