Архив рубрики: Կրթական փոխանակման նախագծեր

Սևծովյան Տնտեսական Համագործակցություն կազմակերպությունում

Ստամբուլում է գտնվում Սևծովյան Տնտեսական Համագործակցություն կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացչությունը: Ստամբուլում միակ վայրն է, որտեղ բաց պատշգամբից ծածանվում է Հայաստանի դրոշը:

Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանի հրավերով կրթահամալիրի խումբը հյուրընկալվեց ներկայացչության գրասենյակում: Հետաքրքիր հանդիպում ունեցանք: Պարոն Սարգսյանը ներկայացրեց կազմակերպության առաքելությունը, Հայաստանի դերը:

Ուրախալի էր, որ Ստամբուլի սրտում այդքան կարևոր կազմակերպության ներկայացուցիչը սեբաստացի ընտանիք էր:

Շնորհակալություն պարոն Սարգսյանին և իր տիկնոջը՝ Արփինեին հյուրընկալության համար:

Լուսանկարները՝ Մերի  Թոռունյանի

Ֆոլկ բենդը մնաց Պոլսի սրտում

 

 

Ստամբուլի Ազգային Կեդրոնական վարժարանի հրավերով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ֆոլկ բենդը մասնակցեց «Հիշելով Կոմիտասը» համերգ ներկայացմանը Գէնթեր թատրոնում: Հաճելի էր ու շատ պարտավորեցնող մեր մասնակցությունը:

Դե, իսկ այնուհետև հայտնվեցինք «Մարմարա» և «Պոլսո ժամանակ» օրաթերթում: Տպավորիչ էր…

Դիտեք կադրեր բենդի ելույթից.

Երաժշտական շրջագայություն Տավուշում

 

Սեպտեմբերի 27, ժամը՝ 16.30 — 29, ժամը՝ 20.00 Читать далее Երաժշտական շրջագայություն Տավուշում

Երևան-Ստամբուլ. երգուսուցման նախագիծ

Կոմիտասյան նախագծերի շրջանակում պոլսահայ սովորողների հետ կիրականացնենք երաժշտական ինպրովիզներ նախագիծը:

Նախագծի համակարգումը ֆոլկ բենդի և Նելի Փիլոյանի

Ուսուցանվող երգեր՝

  • Իմ չինարի յարը
  • Շողեր ջան
  • Արի իմ սոխակ