Ֆոլկ բենդ վոկալ-գործիքային ստեղծագործական խմբի պարապմունքները կլինեն ֆիզիկական միջավայրում:
Պարապմունքների իրականացման վայրը՝ Մայր դպրոցի ձայնագրման ստուդիա:
- երկուշաբթի՝ 12:55 — 14:20
- ուրբաթ ՝13:40 — 15:05
Ֆոլկ բենդ վոկալ-գործիքային ստեղծագործական խմբի պարապմունքները կլինեն ֆիզիկական միջավայրում:
Պարապմունքների իրականացման վայրը՝ Մայր դպրոցի ձայնագրման ստուդիա:
նոյեմբերի 1-5-ը՝ 9-12-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպվելու է հեռավար-առցանց-ինքնակրթությամբ։
Սիրելի սովորողներ, ձեզ եմ ներկայացնում առցանց ուսուցման այս շրջանում, իմ կողմից առաջարկվող ստեղծագործությունները, որոնք կարող եք ունկնդրել և ցանկության դեպքում նաև կատարել գրավոր վերլուծություն, որին սիրով կծանոթանամ:
Շարունակում ենք բացահայտել կինոերաժշտական ժանրի կոմպոզիտորներին:Դժվար է պատկերացնել կինոն առանց երաժշտության: Հաճախ ֆիլմերը հիշվում են հենց կինոերաժշտության շնորհիվ: Եվ պատահական չէ, որ հոլիվուդյան կինոարտադրությունը հատուկ տեղ է հատկացնում հենց կինոերաժշտությանը,և իհարկե նաև լավ միջոց է երիտասարդներին դեպի դասական արվեստ տանելը:Մենք ծանոթացանք Հոլիվուդյան կինոերաժշտության նշանավոր կոմպոզիտորների հետ ՝ Հանս Ցիմերի, Ջոն Ուիլյամսի, Կարլ Ջենկինսի:Այս շարքը շարունակում է 20-րդ դարի ամենասիրված կոմպոզիտորներից մեկը՝ Էնիո Մորիկոնե: Մորիկոնեն ծնվել է 1928 թ. նոյեմբերի 10-ին, Հռոմում, Իտալիա:Մորիկոնեն ստեղծել է բազմաթիվ գեղեցիկ կոմպոզիցիաներ, համագործակցել փառահեղ ռեժիսորների հետ:
Օրինակ՝ Ջուզեպպե Տորնատորեն ռեժիսորի 14 ֆիլմերից 12-ի համար Մորիկոնեն երաժշտություն է գրել:
նշանավոր ֆիլմ՝ Լեգենդ դաշնակահարի մասին
Լավագույն առաջարկությունը
Փաթեթ, Լավագույն ընտրանի
10-րդ դասարանի ունկնդիր-սովորողին առաջարկվող երաժտական ընտրանի