Սեպտեմբերի 28-29-ին 9-րդ դասարանի երաժշտի գործունեության և ֆոլկ բենդ խմբի սովորողները կանցկացնեն Արատեսի դպրական կենտրոնում՝ «Աշխատարան Արատեսում» նախագծով:
Ճամփորդական օրերը սովորողների համար կլինեն մասնգիտական: Ստեղծված համատեղ ուսումնական նախագծի շրջանակում: Երգերի ուսուցում խարույկի շուրջ Ֆոլկ բենդի հետ:
Մարզային դպրոցներում սովորողների մոտ ձևավորել երաժշտական նոր ճաշակ
Ժամանակահատվածը
Շուրջտարյա
Նախագիծը համագործակցային է։ Ֆոլկ բենդը համագործակցում է կրթահամալիրի ճամփորդ դասավանդողների հետ և համատեղ կրթական փոխանակումներով այցելում են հայաստանյան դպրոցներ։
Ընթացքը
Երգացանկի մշակում
Թերթոնների տպագրություն
Այցելությունների ժամանակ բաց աշխատարան,համերգ
Արդյունքում
Ճամփորդությամբ ուսուցում
Կրթական կապեր, փոխանակումներ, նոր գործընկերների ներգրավում
«Մեկ հասկացված, անկեղծ ձայն հազար ճառ կարժե, որովհետեւ ճառը պետք է մարսե հասարակությունը, որ կարենա անկե սնունդ առնել, ինչ-որ ժամանակներու գործ է: Իսկ ձայնը վայրկյանին մեջ կթափանցե մարդու կուրծքեն ներս եւ այնտեղ կհիմնե զգացման եւ մտքի վառարան». Կոմիտաս
9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրով իրականցվող երաժշտի գործունեությունն ուղղված է սովորողի երաժշտական կարողությունների բացահայտմանը, դրանց զարգացմանը, մասնագիտական կողմնորոշման գործում նրանց ընտրության հնարավորությունների ցանկի ընդարձակմանը: Գործունեության իրականացման ընթացքում սովորողը կուսումնասիրի տեսական և գործնական բաղադրիչներ: