«Ֆոլկ բենդը» կրթահամալիրի տարատարիք, երկսեռ երաժշտական ակումբ է, որը շուրջտարի բաց է դիմորդների համար: Ակումբի գործունեությունն իրականացվում է ինչպես կրթահամալիրում, այնպես էլ կրթահամալիրից դուրս՝ հանրակրթական կամուրջներ նախագծով: Ակումբային պարապմունքները և՛ խմբային, և՛ անհատական են:

Ակումբն ունի սովորողի երաժշտական կարողությունների, հմտությունների դրսևորման-գործածման համար անհրաժեշտ բոլոր պայմանները. ստեղծարար միջավայր, հնարավորություններ: Ակումբային գործունեությունը պարբերաբար ամփոփ-հաշվետու ներկայացվում է համերգների ֆորմատով՝ կրթահամալիրի օրացույցով:

Ներկայացման հարթակներ` որոշված  կրթահամալիրի օրացույցով.  տոն-ծեսեր, ուսումնական նախագծեր, ստուգատեսներ որոնց մասնակցություն կունենանք՝ Կոմիտասյան օրեր, Սեբաստացու օրեր, «Գեղարվեստը կրթահամալիրում», «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ», «Ցտեսություն» …

Պարապմունքների իրականացման վայրը՝ Մայր դպրոցի ձայնագրման ստուդիա:

Օրերը, ժամերը՝

  • երկուշաբթի՝ 12:55 — 14:20
  • ուրբաթ ՝13:40 — 15:05

Նախատեսվող ծրագիրը

  • Կոմիտաս  «Ելա տանիս», «Ամպել ա կամար-կամար»
  • Ժող․ երգ «Վայ Նարե», «Կանչում եմ արի»
  • ժող. երգ «Հոփ շուրմա»«Լուսնըկի լուսը»

Խմբի կազմում 

  1. Նելի Փիլոյան — ղեկավար
  2. Անի Հարությունյան-Հարվածային, կիթառ
  3. Նարե Նավասարդյան — ստեղնաշար
  4. Տարոն Փաշինյան — էլեկտրոկիթառ
  5. Աննա Միրզոյան — հարվածային
  6. Սեդա Մարգարյան — վոկալ
  7. Վիոլետա Սարգսյան-վոկալ
  8. Մերի Մկրտչյան – վոկալ և ուկուլելե
  9. Մանե Փիլիպոսյան – վոկալ