«Ֆոլկ բենդը» կրթահամալիրի տարատարիք, երկսեռ երաժշտական ակումբ է, որը շուրջտարի բաց է դիմորդների համար: Ակումբի գործունեությունն իրականացվում է ինչպես կրթահամալիրում, այնպես էլ կրթահամալիրից դուրս՝ հանրակրթական կամուրջներ նախագծով: Ակումբային պարապմունքները և՛ խմբային, և՛ անհատական են:
Ակումբն ունի սովորողի երաժշտական կարողությունների, հմտությունների դրսևորման-գործածման համար անհրաժեշտ բոլոր պայմանները. ստեղծարար միջավայր, հնարավորություններ: Ակումբային գործունեությունը պարբերաբար ամփոփ-հաշվետու ներկայացվում է համերգների ֆորմատով՝ կրթահամալիրի օրացույցով:
Ներկայացման հարթակներ` որոշված կրթահամալիրի օրացույցով. տոն-ծեսեր, ուսումնական նախագծեր, ստուգատեսներ որոնց մասնակցություն կունենանք՝ Կոմիտասյան օրեր, Սեբաստացու օրեր, «Գեղարվեստը կրթահամալիրում», «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ», «Ցտեսություն» …
Պարապմունքների իրականացման վայրը՝ Մայր դպրոցի ձայնագրման ստուդիա:
Օրերը, ժամերը՝
- երկուշաբթի՝ 12:55 — 14:20
- ուրբաթ ՝13:40 — 15:05
Նախատեսվող ծրագիրը
- Կոմիտաս «Ելա տանիս», «Ամպել ա կամար-կամար»
- Ժող․ երգ «Վայ Նարե», «Կանչում եմ արի»
- ժող. երգ «Հոփ շուրմա»«Լուսնըկի լուսը»
Խմբի կազմում
- Նելի Փիլոյան — ղեկավար
- Անի Հարությունյան-Հարվածային, կիթառ
- Նարե Նավասարդյան — ստեղնաշար
- Տարոն Փաշինյան — էլեկտրոկիթառ
- Աննա Միրզոյան — հարվածային
- Սեդա Մարգարյան — վոկալ
- Վիոլետա Սարգսյան-վոկալ
- Մերի Մկրտչյան – վոկալ և ուկուլելե
- Մանե Փիլիպոսյան – վոկալ