Երանելի մի բան է, երբ Արատեսում մոտենում է երեկոն,և ճամբարականները անհամբեր սպասում են, երեկոյան խարույկին, դե խարույկն էլ լիարժեք է դառնում երգով,նվագով,զրույցներով:Ռազմամարզական առօրյայից հետո, սիրուն մշակութային խարույկ: Կարևորում եմ այս տեսակ ճամբարը,երբ մի խումբ պատանիներ ապրում են հստակ օրակարգով, առավոտյան վեր կացից,մինչև իրիկվա քունը:Այստեղ ամեն մեկը գիտի իր անելիքը,և որ հատկապես խստապահանջ ճամբարի պետ ենք ունենում, Էմանուել Ագջոյան և ընկերներ,որ այս գործում վարպետ էին,և այդ թիմային կազմակերպված գործունեությունը միշտ էլ դրական արդյունքներ է տալիս: Շատ կարևոր էր նաև այցելությունը զորամաս, պարապմունքները ԱԻՆ-ի աշխատակազմի հետ,ու այս հագեցած և օգտակար փաթեթով,ճամբարը դարձավ իսկական ռազմամարզական:
Տարին սկսվեց խմբին միացող նոր սովորողներով, դժվար աշխատանք է, երբ արդեն փորձ ունեցող երաժիշտ սովորողը ավարտում է, և խումբը պիտի համալրես նոր երաժիշտներով։ Կարծես թե արագ ինտեգրվեցին,արագ յուրացրեցին ֆոլկ բենդի ծրագիրը, և արդեն հոկտեմբերին ունեցանք մեդիա համերգ։Տարվա ընթացքում ակտիվ մասնակցել ենք կրթահամալիրում կատարվող տարբեր նախագծերին։ Ես՝ որպես խմբի ղեկավար կարող եմ արձանագրել բենդի այս տարվա կտրուկ աճը։Մեծ ափսոսանքով պիտի ասեմ, որ եկող տարի խմբի հետ չի լինելու, շրջանավարտ, տաղանդավոր աղջիկ,և ֆոլկ բենդի ստեղծման օրվանից խմբի ֆլեյտիստ՝ Մարինե Ղանդիլյանը, ուրախությամբ պիտի նշեմ,որ Մարինեն ընտրեց այն մասնագիտությունը, որի մեջ նա հաստատ կունենա իր անելինքն ու ասելիքը, այս տարի պիտի ընդունվի Երևանի Կոմիտասի անվան պետ․կոնսերվատորիան, դե հուսանք,որ կմնա ազատ ստեղծագործող, կհամագործակցենք։Հաջողություն մեր սիրելի Մարինեին։ Եկող ուսումնական տարում էլ խումբը սպասում է շնորհալի երիտասարդներին,ովքեր նվիրումով կներառվեն արդեն սիրված Ֆոլկ բենդում։ Читать далее Ֆոլկ բենդի տարեկան հաշվետվություն→
«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի ավագ դպրոցի, 9-րդ դասարանի երաժշտության դասավանդող