Հանդիպումը, հոկտեմբերի 28-ին ժ.13:00-ին
Նոր երգ, Ամպել ա կամար-կամար


Ներկայացնում եմ առաջիկա շաբաթվա ձեր առաջադրանքների փաթեթը:
9-րդ դասարանի համար
Շարունակում ենք ուսումնասիրել,լսել սաունդթրեքային ժանրը:
Ֆիզիկական միջավայրում, մենք ծանոթացանք Հանս Ցիմերի, Ջոն Ուիլյամսի ֆիլմային երաժշտության հետ:
Շարունակելով, առաջարկում եմ ծանոթանալ Ջեյմս Հորների երաժշտությանը:
Ամերիկացի կոմպոզիտոր, արժանացել է երկու Օսկար մրցանակների, Տիտանիկ ֆիլմի լավագույն երաժշտության համար:
Հետևյալ ֆիլմերի երաժշտության երգահանն է՝«Ջումանջի», «Գծավոր գիշերազգեստով տղան», «Մոռացվածը», «Բալտո», «Բանականության խաղեր», «Տիտանիկ»,«Կրուլ», «Օտարները», «Աշնանային լեգենդներ», «Քաջ սիրտը», «Ապոլոն-13», «Զորոյի դիմակը», «Կատարյալ փոթորիկ», «Թշնամին` դարպասների մոտ», «Երկուհարյուրամյա մարդը», «Չորս փետուր», «Տրոյա», «Ավատար», «Անհավանական Սարդ-մարդը» և այլն։
Առաջադրանք
Ներկայացնել Ջեյմս Հորների մասին փոքրիկ կենսագրական ակնարկ, և ձեր կողմից սիրված,ու նախնտրած ֆիլմի երաժշտությունները տեղադրել ձեր բլոգներում:
«Ավատար» ֆիլմից:
10-րդ դասարանի համար
Ռիխարդ Վագներ
Վագների կենսագրականի մասին փոքրիկ ակնարկ:Ընտրել նրա օպերաներից որևէ մեկը, ներկայացնել բովանդակությունը,և գլխավոր կերպարներին:
Հասուն, ստեղծագործական շրջանի օպերաները (1850-1876)
«Թռչող հոլանդացին»
«Տանհոյզեր»
«Լոհենգրին»
«Հռենոսի ոսկին»
«Վալկիրիա»
«Հռենոսի ոսկին» օպերայից
Աստվածների մուտքը Վալհալլա
Վալհալլան — «սպանվածների պալատ» , գերմանա-սկանդինավյան դիցաբանության մեջ երկնային պալատ, որտեղ պատերազմի նահատակներն ընկնում են մահից հետո, և որտեղ շարունակում են իրենց նախկին հերոսական կյանքը։
11- րդ դասարանի համար