Ամբողջական նախագիծը

Հունիսի 27-29-ը Արատեսում կազմակերպվող եռօրյա ճամբարին մասնակցում եմ նաև ես, որպես երաժիշտ: Ճամբարային օրերին աշխատելու եմ երաժշտական մասի կազմակերպման երկու ուղղություններով.

  • երաժշտական փառատոնին ներկայացվող տեսահոլովակների պատրաստում. երկու կատարում Ֆոլկ բենդից
  • երեկոյան խարույկի շուրջ երգուսուցման բացօթյա պարապմունք.

Սիրելի՛ ճամբարականներ, խնդրում եմ նախապես ծանոթացեք երգի բառերին: Եթե ունեք այլ սիրելի երգեր, որ կուզեք սովորել, խնդրում եմ բառերը ունեցեք ձեզ հետ, որպեսզի կարողանանք խմբով ուսումնասիրել, կատարել:

  • Երկնքի աստղերը թող ցոլ տան
Երկընքի աստղերը թող ցոլ տան,
Անուշիկ ցոլան,
Աղոթրան բացվի, լուսը բացվի,
Ճակատի գիրը տան:
Ըսկլա, ըսկլա, պատին տամ,
Հավկուրը շուռ տամ,
Վախենամ քընեմ՝ քունս տանի,
Քիքիրըս տանել տամ:
Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Ա՛յ տղա, վեր արի, փընջի
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Իմ մերը քեզ աղջիկ չի տա
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Քանի ման գաս դու լավընջի
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ես աղջիկ եմ. ալ կուզեմ,
Ոսկին էլ ծալեծալ կուզիմ,

Երբ որ իմ յարի տուն երթամ,
Գոտկըս էլ քիրման շալ կուզիմ