Սիրելի մարդիկ, երաժշտությունն իր ազդեցությունն ունի ընկալման, հույզերի, զգացմունքների, հիշողության, տրամադրության, նյարդային համակարգի վրա։ Այնուամենայնիվ, այն մարդկային գործունեության ամենակախարդիչ ու ամենամոգական ոլորտն է:

Գործունեություն սովորողների հետ

  • ունկնդիր-սովորողին առաջարկվող երաժտական ընտրանի

Դասական երաժշտությունը օգտակար է ոչ միայն փոքր երեխաների, այլև դեռ չծնվածների և հասուն մարդկանց համար: Այն ազդում է հոգեկան վիճակի կարգավորման վրա։

Ֆելիքս Մենդելսոն  – ջութակի կոնցերտ մի-մինոր op.64

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Սիմֆոնիյա N40 սոլ-մաժոր

Ֆրեդերիկ Շոպեն, <<Նոկտյուրն N9>> 

Պարզվել է, որ մարշերի ռիթմերը հաշվարկված են, որպեսզի դրանք երգելով՝ զինվորները երկար արշավների ժամանակ չհոգնեն, քանի որ դրանք մի փոքր դանդաղ են մարդու սրտի աշխատանքից։ Միևնույն ժամանակ տոնակատարությունների ժամանակ հնչող մարշերը ավելի աշխույժ են՝ 72 տակտ 1 րոպեում, ինչը բարձրացնում է մարդու սրտի աշխատանքի ռիթմը։ Այս նույն հետազոտությունը պարզել է, որ վալսի ռիթմերը հանգստացնող ազդեցություն ունեն

Ռիխարդ Շտրաուս  Ռադեցկու  մարշ 

Ռիխարդ Շտրաուս  Եգիպտական մարշ

Ռիխարդ Շտրաուս  Դանուբի վտակները վալս

Չէի կարող անտարբեր լինել այս օրերին Իտալիայում կատարվող իրադարձություններին և ինձ ոգևորեց այն, որ դժվար ու վտանգավոր կացության մեջ նրանց միավորեց երաժշտությունը: Հենց իտալական ազգային երգերը, արիաները՝ իտալական օպերաներից, որը նույնպես երգելի է ամեն իտալացու կողմից: Զարմանալին այն էր, որ բոլորը գիտեին ու միասնական երգում էին իրենց երգերեը: Այդ դիպվածը նորից ապացուցեց, որ պետք է կարևորել սերը դեպի քո ազգային մշակութը: Այս ամենով ոգևորված ուզում եմ տեղադրել մի քանի իտալական, նեոպոլիտանական երգեր և օպերային արիաներ:

Ջուզեպպե Վերդի  Նաբուկկո օպերայից հատված <<Va’, pensiero>>

Նեոպոլիտանական երգ  Torna a Surriento<< Վերադարձիր քո Սորիենտոն>>

Նեոպոլիտանական Տարանտելլա  

Րովերտո ՄուրոլոStoria della Canzone Napoletana (Նեոպոլիտանական երգի պատմություն )

Իտալական ժողովրդական երգ- bella ciao   (Մնաս բարով գեղեցկուհի)

 

Առաջադրանք ինքնակրթվել սիրող սովորողների համար

շարունակեք ներկայացված շարքը, ինքներդ բացահայտելով իտալական ֆոլկլորը. գրեք, մեջբերեք, վերլուծեք ձեր բլոգում և փորձեք տարածել, որպես օգտակար նյութ:

Ընտանեկան առցանց նախագիծ
Ընտանեկան դաստիարակության մեջ շատ ենք կարևորում գեղագիտական դաստիարակությունը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կրթվել են դասական երաժշտությամբ, ունեն ուղեղի բարձր զարգացվածություն։ Կրթել ովորողին երաժշտությամբ չի նշանակում ստիպողաբար անել դա, քանի որ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Մարդը պարտադրված չպիտի լսի, այն պետք է լինի նրա բնական ցանկությունը։

  • եթե ընտանիքումդ կա երաժիշտ, ապա տնային այս կալանքը շատ լավ առիթ է նրա կատարումը մեկ անգամ ևս լսելու, նրա հետ երաժշտական դուետ ստանալու, տեսաձայնագրելու, հրապարակելու
  • ընտանիքի անդամների հետ զրույցի միջոցով փորձիր ստանալ սերունդների մշակութային բախման պատկերը. ի՞նչ ես լսում դու, ի՞նչ են լսում մայրիկ, հայրիկը և ի՞նչ են լսում/լսել տան տարեցները