Հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց. Մարտի 30-ապրիլի14

Սիրելի մարդիկ, երաժշտությունն իր ազդեցությունն ունի ընկալման, հույզերի, զգացմունքների, հիշողության, տրամադրության, նյարդային համակարգի վրա։ Այնուամենայնիվ, այն մարդկային գործունեության ամենակախարդիչ ու ամենամոգական ոլորտն է:

Գործունեություն սովորողների հետ

  • ունկնդիր-սովորողին առաջարկվող երաժտական ընտրանի

Դասական երաժշտությունը օգտակար է ոչ միայն փոքր երեխաների, այլև դեռ չծնվածների և հասուն մարդկանց համար: Այն ազդում է հոգեկան վիճակի կարգավորման վրա։

Ֆելիքս Մենդելսոն  — ջութակի կոնցերտ մի-մինոր op.64

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Սիմֆոնիյա N40 սոլ-մաժոր

Ֆրեդերիկ Շոպեն, <<Նոկտյուրն N9>> 

Պարզվել է, որ մարշերի ռիթմերը հաշվարկված են, որպեսզի դրանք երգելով՝ զինվորները երկար արշավների ժամանակ չհոգնեն, քանի որ դրանք մի փոքր դանդաղ են մարդու սրտի աշխատանքից։ Միևնույն ժամանակ տոնակատարությունների ժամանակ հնչող մարշերը ավելի աշխույժ են՝ 72 տակտ 1 րոպեում, ինչը բարձրացնում է մարդու սրտի աշխատանքի ռիթմը։ Այս նույն հետազոտությունը պարզել է, որ վալսի ռիթմերը հանգստացնող ազդեցություն ունեն

Ռիխարդ Շտրաուս  Ռադեցկու  մարշ 

Ռիխարդ Շտրաուս  Եգիպտական մարշ

Ռիխարդ Շտրաուս  Դանուբի վտակները վալս

Չէի կարող անտարբեր լինել այս օրերին Իտալիայում կատարվող իրադարձություններին և ինձ ոգևորեց այն, որ դժվար ու վտանգավոր կացության մեջ նրանց միավորեց երաժշտությունը: Հենց իտալական ազգային երգերը, արիաները՝ իտալական օպերաներից, որը նույնպես երգելի է ամեն իտալացու կողմից: Զարմանալին այն էր, որ բոլորը գիտեին ու միասնական երգում էին իրենց երգերեը: Այդ դիպվածը նորից ապացուցեց, որ պետք է կարևորել սերը դեպի քո ազգային մշակութը: Այս ամենով ոգևորված ուզում եմ տեղադրել մի քանի իտալական, նեոպոլիտանական երգեր և օպերային արիաներ:

Ջուզեպպե Վերդի  Նաբուկկո օպերայից հատված <<Va’, pensiero>>

Նեոպոլիտանական երգ  Torna a Surriento<< Վերադարձիր քո Սորիենտոն>>

Նեոպոլիտանական Տարանտելլա  

Րովերտո ՄուրոլոStoria della Canzone Napoletana (Նեոպոլիտանական երգի պատմություն )

Իտալական ժողովրդական երգ- bella ciao   (Մնաս բարով գեղեցկուհի)

 

Առաջադրանք ինքնակրթվել սիրող սովորողների համար

շարունակեք ներկայացված շարքը, ինքներդ բացահայտելով իտալական ֆոլկլորը. գրեք, մեջբերեք, վերլուծեք ձեր բլոգում և փորձեք տարածել, որպես օգտակար նյութ:

Ընտանեկան առցանց նախագիծ
Ընտանեկան դաստիարակության մեջ շատ ենք կարևորում գեղագիտական դաստիարակությունը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կրթվել են դասական երաժշտությամբ, ունեն ուղեղի բարձր զարգացվածություն։ Կրթել ովորողին երաժշտությամբ չի նշանակում ստիպողաբար անել դա, քանի որ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Մարդը պարտադրված չպիտի լսի, այն պետք է լինի նրա բնական ցանկությունը։

  • եթե ընտանիքումդ կա երաժիշտ, ապա տնային այս կալանքը շատ լավ առիթ է նրա կատարումը մեկ անգամ ևս լսելու, նրա հետ երաժշտական դուետ ստանալու, տեսաձայնագրելու, հրապարակելու
  • ընտանիքի անդամների հետ զրույցի միջոցով փորձիր ստանալ սերունդների մշակութային բախման պատկերը. ի՞նչ ես լսում դու, ի՞նչ են լսում մայրիկ, հայրիկը և ի՞նչ են լսում/լսել տան տարեցները

 

 

Ֆոլկ բենդի հետ առցանց ուսուցում

Կոմիտաս <<Խումար>>

  • Ֆլեյտա- Մարինե Ղանդիլյան
  • Սանթուր- Մարիամ Ժամկոչյան
  • Կիթառ-Նելի Փիլոյան
  • Թմբուկ- Հայկ Արշակյան
  • Վոկալ և եռանկյունի-Արփի Սահակյան
  • Վակալ-Արեգ Սերոբյան
  • Վոկալ- Լուսինե Խարատրյան
  • Վոկալ- Աննա Նավասարդյան
  • Վոկալ- Մանե Հակոբջանյան

Խմբերգը 

133.jpg

 

Կոմիտաս <<Ինչու վինգյոլը մտար>>

Խմբերգը 

096.jpg097.jpg

 

Անհատական աշխատաժամանակ. մարտի 30- ապրիլ 16

Աշխատանքային օրվա գրաֆիկ


  • էլ. հասցեի ստուգում, ենթակայքի, կայքի նյութերի ծանոթացում, նամակագրություններ:
  • Ֆոլկ բենդի  սովորողների հետ, նամակագրություն, նախագծային աշխատանքների քննարկում, անցած երրգերի վերանայում, Նոր երգերի ընտրություն,  մշակում:
  • Առցանց հանրակրթություն
  • Անհատական աշխատանք Ֆոլկ բենդի հետ հետ,  ֆլեշմոբի իրականացման ընթացիկ աշխատանքներ, քննարկումներ:
  • Զատկական ծեսի նախապատրաստում

Առցանց ուսուցումը շարունակվում է

Սիրելի սովորողներ, ձեզ եմ ներկայացնում առցանց ուսուցման այս շրջանում, իմ կողմից առաջարկվող ստեղծագործությունները, որոնք կարող եք ունկնդրել և ցանկության դեպքում նաև կատարել գրավոր վերլուծություն, որին սիրով կծանոթանամ: Բոլոր երաժիշտ-սովորողներին առաջարկում եմ միանալ նաև Աննա Երիցյանի երաժշտական ֆլեշմոբին` սեփական կատարմամբ: Հետաքրքիր կլինի տեսնել-լսել յուրաքանչյուրիդ աշխատանքը` կատարված տնային պայմաններում: Սիրով կսպասեմ, փորձեք ակտիվ լինել:

 

Ռիխարդ Վագներ <<Թռչող հոլանդացի>> (օպերա)

Օպերայի ստեղծման պատմությունը

Ծովում թափառող նավի մասին ժողովրդական լեգենդը Ռիխարդ Վագների ուշադրությունը գրավեց 1838 թվականին: Դրա հանդեպ հետաքրքրությունը մեծացավ դեպի Լոնդոն կատարած ծովային երկարատև ճանապարհորդության տպավորությունների ներքո.

Օպերայի սյուժեյին կարող էք ծանոթանալ այստեղ աղբյուրը` Վիքիպեդիյա ազատ հանրագիտարանում

հատվածներ  օպերայից`

սկիզբ

<<Ուվերտյուրա>>
Կատարում է Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր Կլաուդիո Աբբադո

 

 ՆյուՅորքի Մետրոպոլիտեն օպերային թանտրոն. Թռչող Հոլանդացի օպերայից հատված  «Վալկիրիաների թռիչքը»

 

Օպերան անբողջությամբ կարող էք դիտել այստեղ

Առցանց ուսուցում

Մարտի 2-6

Առցանց ուսուցման առաջադրանքների փաթեթ

Սիրելի սովորողներ, քանի որ ֆիլմը, որը դիտում էինք դասընթացի ժամանակ, մնաց կիսատ, կարծում եմ, առցանց ուսուցման օրերը լավ առիթ են ֆիլմը տանը դիտելու և գրավոր կարծիք հայտնելու:

хористы

LesChoristes.jpeg

 

«Կարինե» օպերետ. Տիգրան Չուխաճյանի կոմիկական օպերայի էկրանավորումը:

 

 

«Հաուզեր և ընկերներ». գալա համերգ` Խորվաթիայի Պուլ քաղաքի Ամֆիթատրոնում

 

 

 

 

 

Ամանորյա նվեր շրջանավարտից

Այսուհետ արդեն  ֆոլկ բենդը չուներ նաև իր սեփական բլոգը և ֆեյսբուքյան էջը, սակայն այդ խնդիրը ես նույնպես շտկեցի և ստեղծեցի երկու անհրաժեշտ հարթակները, որի միջոցով կարող եք հետևել մեր ստեղծագործական գործունեությանը, նախագծերին, ելույթներին և այլն:

Իր պատրաստած անակնկալ նվերներն է ներկայացնում շրջանավարտ, բենդի վոկալիստ Լուսինե Խաչատրյանը:

Նյութն ամբողջությամբ կարող եք տեսնել սովորողի ուսումնական բլոգում: