Ստամբուլում է գտնվում Սևծովյան Տնտեսական Համագործակցություն կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացչությունը: Ստամբուլում միակ վայրն է, որտեղ բաց պատշգամբից ծածանվում է Հայաստանի դրոշը:

Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանի հրավերով կրթահամալիրի խումբը հյուրընկալվեց ներկայացչության գրասենյակում: Հետաքրքիր հանդիպում ունեցանք: Պարոն Սարգսյանը ներկայացրեց կազմակերպության առաքելությունը, Հայաստանի դերը:

Ուրախալի էր, որ Ստամբուլի սրտում այդքան կարևոր կազմակերպության ներկայացուցիչը սեբաստացի ընտանիք էր:

Շնորհակալություն պարոն Սարգսյանին և իր տիկնոջը՝ Արփինեին հյուրընկալության համար:

Լուսանկարները՝ Մերի  Թոռունյանի