Սեպտեմբերի 27, ժամը՝ 16.30 – 29, ժամը՝ 20.00

Նպատակ

  • Կրթահամալիրի երաժշտական խմբերի պաշտոնական մասնակցությունը Կողբում կայանալիք Մրգօղու փառատոնին
  • Դաղդղան և ֆոլկ բենդերի համերգը Կողբի գեղարվեստի դպրոցի բակում
  • համագործակցային կապերի վերանայում
  • հայաստանյան մշակութային անցուդարձ
  • աշնանային Տավուշի վայելում

Ընթացք

Փառատոնի շրջանակներում

  • մասնակցություն օղու թորման գործընթացին
  • ավանդական ուտեստների համտես
  • գորգագործություն
  • խեցեգործություն
  • ազգագրական պարեր
  • զվարճալի, հետաքրքիր մրցույթներ
  • հնարավոր համագործակցային հեռանկարներ կրթահամալիրի գինու և խաղողի դպրոցի և մասնակից կազմակերպությունների միջև

Ճամփորդական օրերին

  • Այցելություն Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղ
  • ծանոթություն գյուղին, գյուղական կենցաղին, Կողբի գեղարվեստի դպրոցին
  • այցելություն Զիկատարի ուսումնական-բնապահպանական կենտրոն, շրջայց
  • ծանոթություն

Ներկայացվող երաժշտական համարներ

Կոմիտաս

  • «Հաբրբան»
  • «Շախկր-շուխկր»
  • «Քելե-քելե»
  • «Ինչու բինգյոլը մտար»
  • «Ջանիման-ջանիման»

Ժողովրդական երգեր

  • «Գուլո»
  • «Տալ-տալա»

Մասնակիցներ

Կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցների սովորողներից կազմված Ֆոլկ բենդ

  1. Աննա Նավասարդյան – 12-րդ դասարան, վոկալ
  2. Արփի Սահակյան – 12-րդ դասարան, վոկալ
  3. Լուսինե Խաչատրյան – 12-րդ դասարան, վոկալ
  4. Արմեն Ստեփանյան – 10-րդ դասարան, էլեկտրո կիթառ
  5. Արեգ Սերոբյան – 10-րդ դասարան, վոկալ
  6. Նարեկ Արշակյան – 9-րդ դասարան, բաս կիթառ
  7. Հայկ Արշակյան – 8-րդ դասարան, հարվածային գործիքներ

Դաղդղան բենդ

  1. Արմեն Փիլոյան – հարվածային գործիքներ
  2. Անահիտ Պետրոսյան – ջութակ
  3. Աղասի Վարդանյան – վոկալ
  4. Աննա Հովհաննիսյան – բլուլ
  5. Սերգեյ Ալեքսանյան – էլեկտրո կիթառ
  6. Կարինե Ղալթաղչյան – թավջութակ
  7. Նելի Փիլոյան – վոկալ, ակուստիկ կիթառ

Խմբերի ղեկավար՝ Նելի Փիլոյան

Օգնական, լուսաբանող՝ Հասմիկ Գրիգորյան (տեխնոլոգիայի դասավանդող), Նանոր Հովհաննիսյան (11-րդ դասարանի սովորող)

Երաժիշտ մասնակիցներին անհրաժեշտ է 

  1. քնապարկ
  2. ուսապարկ
  3. հարմար կոշիկներ, տաք հագուստ
  4. առաջին անհրաժեշտության անձնական պարագաներ
  5. ճամփորդական օրապահիկ
  6. 5.000 դրամ

Նախահաշիվ

Տրանսպորտ – 80.000 դրամ

Տրանսպորտ 1 անձի համար – 5500 դրամ

Սնունդ 1 անձի համար – 3000

Հավելյալ տեղեկություն

  • Գիշերակացը կազմակերպվում է Կողբի գեղարվեստի դպրոցի հյուրատանը
  • Հրավերը եղել է փառատոնի կազմակերպիչներից և Կողբի համայնքապետարանից
  • տվյալ համերգային ծրագիրը իրականացվելու է նաև Կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի տանիքում
  • Փառատոնը կազմակերպվում է P-Art PR կազմակերպության համահիմնադիր Կարեն Քոչարյանի կողմից