Մանկավարժական հունիսյան բաց ճամբար. երգուսուցման պարապմունքներ Ավագ դպրոցում

Մանկավարժական հունիսյան բաց ճամբարի օրերին երգուսուցման պարապմունքներ կանցկացվի Ավագ դպրոցի դասավանդողների երգեցիկ խմբի հետ` ամեն աշխատանքային օր, առավոտյան` 9:00-9:30:

Պարապմունքների նպատակն է նոր, գրավիչ երաժշտական համարով ներկայանալ առաջիկա համերգին:

Հունիսի 10-14-ի պարապմունքներն ուղղված կլինեն Գուսան Շահենի «Ալմաստը շողում է» երգի ուսուցմանը:

Ձեզ եմ ներկայացնում երգի երգչախմբային կատարման մի տարբերակ:

«Յաման Յար»Ժող.երգ մշակումը Թաթուլ Ալթունյանի

Սարերը կանաչ խոտով
յաման յար
Սիրտս լիքն է կարոտով 
յաման յար
Յարս հնձից բեզարած
յաման յար
Տուն կգա հանդի հոտով 
յաման յար

Տղա
Յար ջան բաղչեդ վարդով լի յաման յար
Մեռնեմ բոյիդ չինարի
յաման յար

Աղջիկ
Ճերմակ ալյուրը մաղեմ 
յաման յար
Մտնեմ բաղչեն վարդ քաղեմ յաման յար
Յարս հանդից տուն կգա
յաման յար
Ոտքերին ծաղկունք փռեմ
յաման յար

Տղա
Կարոտել եմ իմ յարին 
յաման յար
Յարիս մախմուռ աչերին 
յաման յար

Աղջիկ
Լուսնակն ընկավ արտերին
յաման յար
Ջուր ցանեմ խաս վարդերին յաման յար
Յարս մեր տուն է հասել
յաման յար 
ոտքերին ծաղկունք փռեմ 
յաման յար

Տղա 
Յաման յար

«Հայրենիքիս հետ»

խոսք. Հ. Թումանյան

երաժշ. Ալ. Հարութունյան

Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ,

Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար,
                           Զարկվա՜ծ հայրենիք,
                           Զրկվա՜ծ հայրենիք։

Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար,
Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձրին քեզ մշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժպիտ,
                           Ողբի՜ հայրենիք,
                           Որբի՜ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
                           Հույսի՜ հայրենիք,
                           Լույսի՜ հայրենիք։

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
                           Իմ նո՜ր հայրենիք,
                           Հըզո՜ր հայրենիք․․․

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s