‹‹Երբ փոքր էի, փակում էի աչքերս ու մտածում, որ ես կարող էի կույր ծնվել, կամ կարող եմ կուրանալ, տխրում էի: Հիմա, երբ փակում եմ աչքերս ու մտածում, որ կարող եմ մի օր չստեղծագործել, կամ հեռու լինել արվեստի աշխարհից, ես սարսափում եմ››,- չարարելու վախի մասին մտորում է դերասան, ռեժիսոր, գրող, նկարիչ Գևորգ Ընծա Բաբախանյանն, ով իր ‹‹Այն ինչ մնում է քեզնից…›› պատմվածքների գիրքը սկսում է այս տողերով:
-Ձեր վրձնի գործերից կա՞ մեկը, որն առավել հարազատ է և կցանկանայիք առանձնացնել:
-Ինչպիսին որ Լեոնարդոյի համար եղել է Ջոկոնդա՞ն:
Այդպիսի միակը չկա, բայց կա անձը, որն իմ բոլոր նկարներում է, ինձ հարազատ երեխան: