Հայաստանի մշակույթը

Հայաստանն իրավամբ համարվում է մարդկային քաղաքակրթության օրրաններից մեկը: Հայկական մշակույթի ակունքներում ուրարտական քաղաքակրթության մշակույթն է: Բավական հարուստ է ուրարտական ժառանգությունը՝ քաղաք-ամրոցներ, մետաղի մշակման զարգացած մշակույթ, սեպագիր արձանագրություններ և ոռոգման՝ Հին աշխարհում եզակի համակարգեր: Մ.թ.ա. IV դարից մինչև մ.թ. III դարը հայկական մշակույթը զարգացել է հելլենիզմի ազդեցությամբ: 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու արդյունքում Հայաստանը դառնում է համաշխարհային մշակույթի զարգացման կարևորագույն օջախներից մեկը: Դարեր շարունակ հայկական մշակույթը զարգացել է Հայ եկեղեցու հովանու ներքո: Հայաստանը պատկառելի ավանդ ունի համաշխարհային մշակույթի զարգացման գործում: Հայկական մշակութային ժառանգության կարևոր բաղկացուցիչներից մեկը խաչքարերի՝ աշխարհում եզակի մշակույթն է: Հսկայական քարե սալերի վրա փորագրված ժանեկահյուս ու փորագրազարդ խաչերը, որոնք խորհրդանշում են Քրիստոսի հաղթանակը մահվան նկատմամբ, Հայաստանում կերտվում են արդեն ավելի քան մեկ հազարամյակ: Մոմիկի, Վարդանի և մյուս հռչակավոր քարգործ վարպետների հիասքանչ և մեկը մյուսին չկրկնող աշխատանքներով կարելի է հիանալ Հայաստանում ամենուր գտնվող հնադարյան գեղատեսիլ վանքերում: Աշխարհում խաչքարերի ամենամեծ հավաքածուն համարվում է Նորատուսի գերեզմանատունը:V դարի սկզբին Մերոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը և հայերեն թարգմանեց Աստվածաշունչը: Այն անվանում են «Թարգմանությունների թագուհի»: Սկսվեց հայկական մշակույթի ծաղկման դարաշրջանը: Հայ աստվածաբանները ստեղծեցին իրենց հիմնարար աշխատությունները և հայերեն թարգմանեցին բազմաթիվ աստվածաբանական գործեր ու հոգևոր ստեղծագործություններ, իսկ Եզնիկ Կողբացու և Կորյունի թարգմանությունները ժամանակի համար դարձան չափանիշային: Այս շրջանում էլ Հայասստանում ծնվեց ձեռագիր մատյանների էջերը նկարազարդելու արվեստը` մանրանկարչությունը, որի անգերազանցելի վարպետներից են Ավագ Մարգարեն, Թորոս Ռոսլինն ու Սարգիս Պիծակը: Նրանց մանրանկարներին կարելի է ծանոթանալ աշխարհում հին ձեռագրերի խոշորագույն պահոցներից մեկում՝ Երևանի Մատենադարանում: Հայ եկեղեցու հովանու ներքո ստեղծվեցին Գլաձորի, Տաթևի, Նորավանքի, Սսի ու Անիի համալսարանները, ուր դասավանդում էին աստվածաբանության, գիտության, փիլիսոփայության ու մշակույթի կարկառուն ներկայացուցիչներ Գրիգոր Տաթևացին, Հովհաննես Որոտնեցին, Գրիգոր Մագիստրոսը, Վահրամ Րաբունին և ուրիշներ: Միջնադարում Հայաստանում ծաղկում է ապրում ազգային պատմագիտական դպրոցը, որի զարգացումը կապված է Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Ղազար Փարպեցու, Ստեփանոս Տարոնացու, Կիրակոս Գանձակեցու անունների հետ: Ժամանակի խոշորագույն իրավագետ ու առակագիր Մխիթար Գոշը կազմում է հայկական օրենքների առաջին համահավաք ժողովածուն՝ «Դատաստանագիրքը»: Իսկ մաթեմատիկոս ու տիեզերագետ Անանիա Շիրակացու և մեծ բժշկապետ Մխիթար Հերացու աշխատությունները հռչակվում են նաև Հայաստանից շատ ու շատ հեռու: Х դարում Հայաստանում սկսվում է վաղ հայկական Վերածննդի դարաշրջանը: Նարեկի վանքում իր հոգևոր-քնարական պոեմներն է գրում աստվածաբան, փիլիսոփա ու բանաստեղծ Գրիգոր Նարեկացին: Մի քանի հարյուրամյակ ընդգրկող այս դարաշրջանի վառ ներկայացուցիչներից են նաև շարականների հեղինակ, Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին և բանաստեղծ Կոստանտին Երզնկացին: Ճարտարապետությունը Հայաստանում ամենազարգացած արվեստներից է, քանի որ այն լավագույնս է արտացոլում հայ ժողովրդի ստեղծարար ու արարող հոգեկերտվածքը: Հայաստանն անվանում են «քարի երկիր». Այն հարուստ է ամենատարբեր գույների ու երանգների գործնականում բոլոր բնական շինաքարերով՝ տուֆ, մարմար, բազալտ, տրավերտին, գրանիտ և այլն: Ուրարտական շրջանի ամենամեծ ճարտարապետական համալիրներն են Էրեբունի, Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի, Տուշպա և Ուրմիա քաղաք-ամրոցները: Հելլենիզմի շրջանից մեզ են հասել Արտաշատի, Տիգրանակերտի ու այլ քաղաքների ավերակները: Նախաքրիստոնեական շրջանի ճարտարապետության առավել վառ օրինակներից է մ. թ. առաջին դարում Գառնիում՝ Հայոց արքաների ամառային նստավայրում կառուցված Արևի տաճարը: Հայկական ճարտարապետության ծաղկումն սկսվում է քրիստոնեության ընդունումից հետո: IV դարում հիմնադրվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, իսկ VII դարում կառուցվում են Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները: Հայկական ճարտարապետության գլուխգործոցներից են Զվարթնոցի տաճարը (641—661թթ.) և Հայաստանի մայրաքաղաքներից Դվինը, որոնք ավերվել են երկրաշարժերի հետևանքով, և մեզ են հասել նրանց ավերակները: Հայաստանում բավական շատ են VI –IX դարերի լավ պահպանված վանքերը: Х–XI դարերում՝ հայկական պետականության վերականգնման շրջանում, Հայաստանի հյուսիսում կառուցվեցին Հաղպատի ու Սանահինի վանքերը, Վանա լճի Աղթամար կղզում՝ Սուրբ Խաչ եկեղեցին, ծաղկման հասավ Բագրատունյաց Հայաստանի հիասքանչ մայրաքաղաքը՝ «տիեզերական քաղաք» Անին: XII – XIV դարերում ստեղծվեցին հայկական պաշտամունքային ճարտարապետության գլուխգործոցները՝ Տաթևի, Կեչառիսի ու Հաղարծինի վանքերը, Գոշավանքը, Հովհաննավանքը, Սաղմոսավանքը, Նորավանքը, Գանձասարի վանքը և բազմաթիվ այլ ճարտարապետական կոթողներ: Այս շրջանում է կառուցվել նաև ժայռափոր Գեղարդավանքը: XV – XIX դարերում պատմական Հայաստանի տարածքում կառուցվել են հազարավոր վանքեր ու եկեղեցիներ, որոնցից յուրաքանչյուրը, որպես ճարտարապետական հուշարձան, ունի բացառիկ արժեք: Այսօր նույնպես Հայաստանում եկեղեցիները կառուցվում են միջնադարյան հայկական ճարտարապետության կանոններով:

Հայկական միջնադարյան ճարտարապետության փայլուն օրինակներ են նաև մեզ հասած իշխանական բերդերն ու ամրոցները, կամուրջներն ու իջևանատները, որոնցից առանձնանում են Ամբերդի ամրոցն ու Սելիմի իջևանատունը: XIX դարի հայկական քաղաքային ճարտարապետության փայլուն օրինակ է Գյումրի քաղաքի պատմական կենտրոնը՝ Սուրբ Աստվածածին վանքով ու սև տուֆից կառուցված գեղեցիկ առանձնատներով: Իսկ ժամանակակից ճարտարապետությունը լայնորեն ներկայացված է Երևանում: Դժվար է գերագնահատել հայկական ճարտարապետության ավանդը համաշխարհային ճարտարապետության զարգացման գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում են ընդգրկված Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, Էջմիածնի Մայր տաճարը, Զվարթնոցի ու Գառնիի տաճարները, Հաղպատի, Սանահինի ու Գեղարդի վանքերը:

Հայկական երգարվեստի ու պարարվեստի և դուդուկի մոգական հնչյունների արմատները գնում են դարերի խորքը: Հայկական երաժշտական արվեստում ուրույն տեղ ունի աշուղական մշակույթը. ինքնուս քնարական երգիչների մեջ առանձնանում է XVIII դարի անկրկնելի երգիչ, բանաստեղծ ու երգահան Սայաթ-Նովան: Իսկ հայ մեծ երգահան Կոմիտասը ստեղծեց հոգևոր երաժշտության՝ իրենց էներգետիկայով ցնցող ստեղծագործություններ, ինչպես նաև ընդհանրացրեց ու վերաիմաստավորեց ազգային երաժշտական ժառանգությունը: Նա գործնականում կարողացավ վերծանել հին հայկական ձայնանիշները՝ խազերը, և բացահայտեց դրանց գաղտնիքը: Հայ եկեղեցական երաժշտության զարգացման գործում իրենց ուրույն տեղն ունեն Մակար Եկմալյանի ստեղծագործությունները, այդ թվում նաև՝ Հայկական պատարագի համար գրած գեղեցկագույն շարականները:

Արմեն Տիգրանյանն ու Ալեքսանդր Սպենդիարյանը ստեղծեցին համապատասխանաբար «Անուշ» և «Ալմաստ» օպերային արվեստի գոհարները: Իսկ Արամ Խաչատրյանը դասվում է 20-րդ դարի մեծագույն երգահանների թվին: Նրա ժառանգության գլուխգործոցներն են համարվում «Սպարտակ» և «Դիմակահանդես» բալետները: Սասունցի Դավթի մասին հայկական ազգային էպոսն արտացոլում է հայ հասարակության արժեքների ու իդեալների համակարգը: Հայ արձակի մեծագույն ներկայացուցիչներն են Գրիգոր Զոհրապը, Շիրվանզադեն, Նար-Դոսն ու Վահրամ Փափազյանը, իսկ պոեզիայի հսկաներն են Հովհաննես Թումանյանը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Վահան Տերյանը, Ղևոնդ Ալիշանը, Եղիշե Չարենցը, Ռուբեն Սևակը, Սիլվա Կապուտիկյանը, Ավետիք Իսահակյանը և ուրիշներ: Հայ նկարչության գագաթներն են Մարտիրոս Սարյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Գրիգոր Խանջյանն ու Հովհաննես Այվազովսկին, որոնց կտավները հագեցած են հայ ժողովրդի աշխարհընկալման գեղագիտությամբ: Հայկական մշակույթը աշխարհին է նվիրել կիրառական արվեստի բազմաթիվ զարմանահրաշ գլուխգործոցներ: Հայ վարպետները տիրապետում են մետաղի մշակման, ոսկերչության, զինագործության, գորգագործության, կերամիկական, փայտե ու գործվածքե իրերի պատրաստման հնագույն գաղտնիքների:

աղբյուրը  ՝    http://www.armeniatravel.am/am/incoming/art—culture

Առաջադրանք արվեստից . ձմեռային դպրոց, առցանց ուսուցում

Օպերայի ուրվականը.

Ներկայացնեմ մի փորքիկ պատմություն ֆրանսիացի գրող Գաստոն Լեռուի օպերայի ուրվականը  վեպից , որից  էլ ստեղծվել է այս ֆիլմը:
Առաջադրանք, նայել ֆիլմը, և առցանց ներկայացնել  ձեր տպավորությունները: Քննարկենք  ֆիլմում եղած կերպարները, որ կերպարն էր ավելի տպավորիչ ձեզ համար ,և ինչու :

1908 թվականի մարտին Գրանտ օպերայի ստորգետնյա պլանային վերակառուցման ժամանակ աշխատողները քանդեցին մի պատ, որը խանգարում էր հարևան նկուղ անցնելու համար և հայտնաբերեցին մի մարդու կմախք: Թատրոնի տնօրենը վախենալով վատ համբավ ձեռքբերելուց` դիմեց իր ծանոթ լրագրողի օգնությանը: Պարոն Գաստոն Լերը թատերական արվեստի սիրահարներից էր և հայտնի էր իր զգուշությամբ հոդվածներ գրելու մեջ: Երիտասարդ ժամանակ նա ստացել էր իրավաբանական կրթություն և դա էր պատճառը, որ նա փորձում էր հեռու մնալ շոկային, վիրավորական հոդվածներ գրելուց:

Նա սկսեց ուսումնասիրել կմախքը, որը ամբողջությամբ փոշոտ էր և գանգը ուներ տարորինակ ձև: Հավանաբար այդ մարդը կենդանության ժամանակ տգեղ է եղել և ձեռքի մատին կար մի մատանի, որը ըստ նախշի XIX-ի դարի 60-ականների ոճին էր պատկանում: Այդ մատանու լուսանկարը տպագրվեց բոլոր թերթերում, նպատակ ունենալով գտնել որևէ մեկին, ով կճանաչի այդ մատանին և ինչոր տեղեկություն կտա  նրա տիրոջ մասին: Սակայն այդպես է ոչ մեկ չարձագանքեց:

Փարիզի օպերան համարվում է աշխարհի ամենամեծ օպերաներից, որը հիացնում է իր գեղեցկությամբ: Շատերը նույնիսկ չեն պատկերացնում իր մեծությունը, քանի որ տեսնում են միայն թատրոնի վերգետնյա հատվածը: Օպերայի ստորգետնյա հատվածը լի է տարբեր միջանցքներով, որոնցից կեսը փլուզվել է: Այստեղ հեշտությամբ կարելի է մոլորվել, իսկ մեջտեղի հատվածում կա լիճ, որը օգտագործվել է դեկորները տեղափոխելու համար: Այժմ այն օգտագործվում է, որպես ջրային պահուստ (հրդեհ բռնկվելու դեպքում): Այդ ջուրը դատարկել չի լինի , քանի որ այն գտնվում է Սենա գետի ճուղերից մեկի վրա:

Լերը լավ լրագրող էր և կարողացալ տեղեկություններ քաղել հին աշխատողներից, որոնք պատմեցին որ տարիներ առաջ ճարտարապետներից մեկը եղել է շատ տգեղ դեմքով:  Մեկ-մեկ նա դիմակ էր հագնում և մարդիկ շատ էին վախենում իրենից: Նա ֆրանսիական գյուղից էր և մայրը ցանկանալով թաքցնել իր հղիությունը կորսետներ էր հագնում` վնասելով երեխայի գանգը: Ապա վաճառել է նրան գնչուհիներին: Օպերայում աշխատանքի անցնելուց` թատրոնում նրան տրամադրեցին բնակարան, քանի որ նա միայնակ էր: Նա սիրահարված էր երգչախմբից մի կնոջ, սակայն արդ զգացմունքը փոխադարձ չէր: Սակայն օրերից մի օր նա այնպես է անում, որ այդ երգչուհին գա նրա բնակարան և փակում նրան նկուղում երկու  շաբաթով, ապա ինքնակամ բաց թողնում և անհետանում: Ասում են, որ նա ինքն իրեն թաղել է պատի մեջ և մինչ այսօր նրա հոգին միջանցքներով ման է գալիս: Այս պատմությունը դուր եկավ լրագրողին, բայց նրա կարծիքով ոչ այդքան ռոմանտիկ է և սարսափելի, այդ իսկ պատճառով առաջ բերեց իր տարբերակը: Գլխավոր հերոսին անվանեց Էրիկ, որը ոչ միայն հիանալի ճարտարապետ էր այլ նաև հիանալի կոմպոզիտոր, որը օգնում էր երգչուհուն դաժան սպանությունների օգնությամբ առաջ անցնել երգի կարերայում: Իսկ այդ աղջկան նա անվանեց Կրիստինա: Այսպես առաջացավ հայտնի ստեղծագորությունը «Օպերայի ուրվականը», որը Գաստոն Պերուն հրապարակեց 1910 թվականին: Այն դասվում է հայտնի ստեղծագորշությունների շարքին :

http://kinogo.co/1444-prizrak-opery-2004.html

 

 

 

Ներկայացնել  վերը  նշված  նկարչի  կամ քանդակագործի մասին տեսաֆիլմ, նրանց նշանավոր ստեղծագործությունները  ներկայացնել պրեզենտացիայի տեսքով:

Մինաս Ավետիսյան
Հակով Կոջոյան
Էդգար Դեգա
Մարտիրոս Սարյան
Երվանդ Քոչար

Օրինակ՝   Կլոդ Մոնեյի մասին ֆիլմը

Կլոդ Մոնե

1840 թ., Փարիզ
1926 թ., ք. Ժիվեռնի, 
Վերին Նորմանդիա, Ֆրանսիա

Ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն իմպրեսիոնիզմի հիմնադիրներից է   մշակել է գեղանկարչության  ուղղության սկզբունքները և տեխնիկան: Իմպրեսիոնիզմի յուրահատկությունները լիարժեքորեն արտահայտվել են նրա արվեստում, որի ցայտուն օրինակներից է

«Կակաչներ» (1873 թ.)

mone

«Նախաճաշ բնության գրկում» (1866 թ)

get

և այլն :