Միջնադարյան թատրոն

Միջնադարյան թատրոն

Միջնադարյան թատրոնը ձևավորվել է 10-11-րդ դարերում՝ լատինական սկզբունքներով, սակայն չի հանդիսացել անտիկ դրամայի շարունակությունը։ Թատերական գործողությունները՝ ժեստերը, ձայնային էֆեկտները, զգեստափոխումները սերել են գիստրիոններից՝ շրջիկ դերասաններից, կատակերգակներից,  (ժոնգլյոր, ) ֆրանսերեն է. նշանակում է կատակաբան, զվարճաբան
Թատրոնի հնագույն ձևը դա Զատկի բեմականացված ծիսակատարությունն է (Ludus paschalis), որի հիմքը երկխոսությունն էր, որը երբեմն բառացիորեն կրկնում էր պատարագակարգը։ Պատարագային բեմականացումների վայր ծառայել է եկեղեցու տարածքը, և միայն 13-րդ դարում են ներկայացումները սկսում բեմադրել հրապարակներում։
Սուրբ Նիկողայոսի տոնից հետո բեմադրվում են ներկայացումներ, որոնք չունեին պատարագային ուղվածություն։ Ներկայացումներում հանդիսատեսին ներկայացվում էր տարածված լեգենդների կերպարների հետ կապված տարբեր իրադարձություններ։13-րդ դարի երկրորդ կեսից սկսում են բեմականացնել ամեն ինչ՝ Աստվածաշնչի պատմությունները, «Աղվեսի մասին վեպը»,Ջիովաննի Բոկաչոյի թարգմանված վեպերը։

Թատրոնի տեսակները

Դրամա

Դրաման արձակի յուրահատուկ տարատեսակ է, որը ներկայացվում է բեմականացումներում։«Դրամա» անվանումը որպես ներկայացման յուրահատուկ տեսակի անվանում, օգտագործվում է 19-րդ դարից։ Դրամա է կոչվել այն ներկայացումը, որը տարբերվում էր կատակերգությունից և ողբերգությունից, օրինակ՝ Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» (1873 թ.) և Անտոն Չեխովի «Իվանով» (1887 թ.) ստեղծագործությունները։  Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» և Սոփոկլեսի «Էդիպուս արքա»ողբերգությունները (մ.թ.ա.429թ.) դրամայի գլուխգործոցներն են համարվում,  իսկ ժամանակակից գործերից՝ Յուջին Օ’Նիլի 1956 թվականին գրված «Երկար օրը գնում է գիշեր»-ը

Երաժշտական թատրոն

Երաժշտությունը և թատրոնը հնագույն ժամանակներից ի վեր սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ, օրինակ՝ աթենքյան ողբերգությունը պարային դրամա էր, որ բեմադրվում էր երգչախմբի կատարմամբ (ներկայացման մեջ հնչում էր ավլոս երաժշտական գործիքը, որը նման է ժամանակակից կլարնետին):Արդի երաժշտական թատրոնը ներառում է իր մեջ երաժշտություն, երկխոսություն և պար։ Այն առաջացել է 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին հայտնի ժանրերից՝ կոմիկական օպերայից (հատկապես Ջիլբերտ և Սալիվան), վարիետեից (թատրոն, որի խաղացանկը բաղկացած է թատերական, երաժշտական և կրկեսային ժանրերի ներկայացումներից):  20-րդ դարի մյուզիքլներից և 1920-30-ական թվականների կատակերգություններից հետո մյուզիքլները ձեռք բերեցին ավելի դրամատիկ ուղղվածություն։ Վերջին տասնամյակների հայտնի մյուզիքլներից են «Իմ հրաշալի լեդին» (1956թ),  «Մազեր» (1967թ), «Մերժվածները» (1980թ), «Օպերայի ուրվականը» (1986թ)։

Կատակերգություն

Կատակերգություն, կոմեդիա,  գրական-դրամատիկական ստեղծագործության տեսակ, որտեղ գործողությունը, բնավորությունները, հանգույցը, հանգույցի լուծումը ներկայանում են ծիծաղելիի սահմաններում և ներթափանցված են կատակերզականությամբ։Այն թատերական ներկայացումները, որտեղ որպես պատմություն պատմելու միջոց օգտագործվում է հումորը որակվում են որպեսկատակերգություններ։ Սա ներառում է թե «Բոինգ-Բոինգ» ժամանակակից ֆարսը, և թե «Ինչպես կուզեք» դասական ներկայացումը։ Այն թատրոնը, որը սառը, վիճելի և արգելված առարկաները դիտավորյալ արտահայտում է հումորի միջոցով, կոչվում է սև կատակերգություն (սև հումոր)։

Ողբերգություն

Ողբերգությունը դրամայի յուրահատուկ ձև է, որը պատմականորեն եզակի և կարևոր դեր է խաղում արևելյան քաղաքակրթության ինքնասահմանման մեջ։ Այս ձևը հաճախ օգտագործվել է պատմական շարունակականության և մշակութային ինքնության վրա զգալի ազդեցություն թողնելու համար՝ ինչպես Ռայմոնդ Ուիլյամսն է գրել․ «Հույները և Ելիզավետականները մի մշակութային ձևի մեջ, Հելլենները և քրիստոնյաները ընդհանուր գործունեության մեջ»։  2500 տարի առաջ Աթենքի թատրոններում   ողբերգությունների ստեղծումից, որոնցից պահպանվել են Էսքիլոսի, Սոփոկլեսի և Եվրիպիդեսի աշխատանքների մի մասը միայն, Ուիլյամ Շեքսպիրի, Լոպե դե Վեգայի, Ժան Ռասինի և Ֆրիդրիխ Շիլլերի եզակի ստեղծագործություններից մինչև Յոհան Ստրինդբերգի ժամանակակից նատուրալիստական ողբերգությունը, Սեմյուել Բեքեթի՝ մահվան, կորստի, տառապանքների վերաբերյալ արդիական մտքերը, Հայներ Մյուլլերի՝ ողբերգական կանոնի պոստմոդեռնիստական ստեղծագործությունները, ողբերգությունը պահպանվել է որպես մշակութային փորձարկման, պայքարի, փոփոխությունների կարևոր միջոց։

Advertisements