Անտիկ Թատրոն

Անտիկ   Թատրոն

Թատրոնը ( թարգմ. տեսարանների վայր, տեսարան) արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Որպես դերասան կարող է հանդես գալ ինչպես մարդը, այնպես էլ օրինակ տիկնիկը, կամ էլ ինչ-որ առարկա, որին ղեկավարում է մարդը։ Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունենում ինքնամաքրում:
Թատրոնի հիմնական անձնակազմի մեջ մտնում են ռեժիսորը, դերասանները, դիմահարդարները, լուսավորողները, հսկիչները,բեմանկարիչները և այլն։

Անտիկ թատրոն

800px-Phlyax_scene_Louvre_CA7249
Տերը (աջ) և նրա ծառան (ձախ) ներկայացման մեջ, մ.թ.ա.350/340

Թատրոնն առաջացել է Դիոնիսոսին նվիրված առասպելների բեմադրություններից։ Այն ժամանակներում հայտնի էր պիեսների 2 ժանր՝ ողբերգություն և կատակերգություն և երկուսն էլ ունեին դիցաբանական կամ պատմական բովանդակություն։ Բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ։ Դերասանները (ի սկզբանե բեմում կար 2 դերասան, երրորդին ավելացրեց Սոփոկլեսը) հանդես էին գալիս վիթխարի դիմակներով և պլատֆորմներով։ Բեմական ձևավորումներ չկային։ Կանանց ոչ միշտ էր թույլատրվում հաճախել թատրոն, հատկապես կատակերգությունների, և, որպես կանոն, տղամարդկանցից առանձին էին նստում։ Հին Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր համարվում, իսկ Հռոմեական կայսրությունում՝ ամոթալի։
Այդ ժամանակների հայտնի դրամատուրգներից էին Էսքիլոսը, Սոփոկլեսը, Եվրիպիդեսը, որոնք համարվում են հունական ողբերգության հայրերը, Արիստոփանեսը՝ կատակերգության հայրը։ Հռոմում հայտնի էին Պլավտոսը, ով կատակերգություններ էր գրում և Սենեկան, ով մշակում էր Եվրիպիդեսի ստեղծագործությունները։
Այդ ժամանակաշրջանի հայտնի պիեսներից էին՝ «Պրոմեթևսը շղթայված», «Էլեկտրա»,«Օրեսթեա» տրիլոգիան, որոնցից շատերը դեռևս շարունակվում են բեմադրվել։
Հին Հունաստանում դրամատուրգները մարզիկների պես մրցում էին միմյանց հետ, և այստեղ հաշվի էր առնվում հասարակության կարծիքը։ Սոփոկլեսը ոչ մի անգամ վերջին տեղը չի զբաղեցրել այս մրցումներում։

Անտիկ Թատրոնի կառուցվածքը.

4    filename-anti4en-fantastika 1aTheatre-Antique-dOrange-big images (4)

Այն կազմված էր 3 մասից. 1.Օրխեստրա 2.Թեատրոն 3.Սկենե
Օրխեստրա դերասանների,երգչախմբի և ստատիստների գործողության վայրն է:
Օրխեստրայի մոտի նստատեղերը նախատեսված էին քրմերի համար:
Հանդիսատեսի համար նախատեսված էր թեատրոնը:
Սկենե թարգմանաբար նշանակում է վրան և նախատեսված է դերասանների հանդերձանքների համար: Այս շինությունը ուներ 2 կողմնային ելքեր և մեկ կենտրոնական:Կողմնային ելքերը կոչվում էին պառասկեմիներ և տանում էին դեպի օրխեստրա:Սա միակ վայրն էր,որը ծածկ ուներ:

Հին հռոմեական թատրոնի դիմակներ, և դերասաններ

images (7)images (8)tumblr_inline_n432568Ad81sclisk

download (1) image_1797-Halcyon-Days images (2) images (3) images (5) MosaicoVerdiales romans-theatre-ver2

Advertisements