Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ

Անտիկ   աշխարհի յոթ հրաշալիքներ

374781_478906328820723_55246251_n-782

տեսանյութ .    աշխարհի յոթ հրաշալիքներ

Աշխարհի յոթ հրաշալիքներ (կամ Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ), վերաբերվում է պատմական անցյալում ստեղծված ճարտարապետության և քանդակագործության  համաշխարհային նշանակության կոթողներին։ Ներկայումս յոթ հրաշալիքներից կանգուն է միայն Քեոփսի բուրգը։

Եգիպտական բուրգեր

Ալեքսանդրիայի փարոս

Զևսի արձան

Հռոդոսի կոթող

Շամիրամի կախովի այգիներ

Հալիկառնասի դամբարան

Արտեմիսի տաճար

Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, ով քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը, շուտով նրա հետ համաձայնվել են Փիլոն Բյուզանդացին, իսկ ավելի ուշ՝ Անտիպատրոս Սիդոնացին: Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերըԱլեքսանդրիայի փարոսըԶևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողըՇամիրամի կախովի այգիներըՀալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։Պատմություն

Եգիպտական բուրգեր

timthumbKISAH-MUSA-DAN-MALAIKAT-MAUT
Քեոփսի (Խուֆույի) մեծ բուրգ — եգիպտական ամենամեծ բուրգը։ Սկզբնական բարձրությունը կազմել է 146.6 մ (481 ոտնաչափ), այժմ քայքայման արդյունքում՝ 138.8 մ (455 ոտնաչափ)։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը։ Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում մոտավորապես մ.թ.ա. 2560 թ շրջանում։ Կառուցվել է, որպես եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆույի (հունականացված տարբերակը՝ Χεωψ, Քեոփս)։
Եգիպտական բուրգերը գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ: Ամենամեծը` Քեոփս փարավոնի բուրգն է: Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը:
Քեոփս թագավորին լեռան մեծությամբ դամբարանը չի բավարարել, և նա հրամայել է դամբարանի կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից կերտած ` մարդու դեմքով, առյուծի մարմնով մի պահապան, որը կոչվում է Սֆինքս: Սֆինքսը մարդկանց վախ էր ներշնչում, և նրան անվանում էին սարսափի հայր:
Ըստ արաբական առածի «Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից»:

Ալեքսանդրիայի փարոս

edsfsff-258 mayak.thumb

Ալեքսանդրիայի փարոս

Այն մ.թ.ա. III դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսն է, որից ծագում է հայերենում «փարոս» բառը: Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդրիա քաղաքի մոտ): Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ: Բարձրությունը 120մ: Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը`ճանապարհ ցույց տալով նավերին: Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը: Այն կործանվեց մ.թ. 796 թ. երկրաշարժից: Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն: 14-րդ դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ: 15-րդ դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է:

zevs Q5TiW

Հույների գերագույն աստված Զևսի արձանը տեղակայված է եղել օլիմպիական խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարում: Կերտվել է մ.թ.ա. 5-րդ դարում մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմից: Արձանի բարձրությունը տասնչորս մետր էր: Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը ` ի նշան ահեղ աստծու խաղաղասիրության: Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը` ոսկուց: V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։ Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 5-րդ դարում:

Հռոդոսի կոթող

231491271377255473 kolos

Հռոդոսի կոթող

Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում: Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց: Ի հիշատակ այդ իրադարձության հռոդոսցիները կանգնեցրեցին մի արձան, որը անվանեցին Հռոդոսի կոթող: Դա 36 մ բարձրությամբ քանդակ էր: Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարում: Ըստ առասպելի, աստվածները Հռոդոոս կղզին բարձրացրել են ծովի հատակից արևի աստված Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաքը»: Արձանի գլուխը զարդարում էր ճառագայթահյուս թագը: Կոթողը կործանվել է մ.թ.ա. 222 թվին երկրաշարժից:

Շամիրամի կախովի այգիներ

22820_478910052153684_2105175652_n-782 Hanging_Gardens_of_Babylon1-400x264

Շամիրամի կախովի այգիներ

Այս այգիները գտնվել են Բաբելոն քաղաքում: Ըստ պատմական տեղեկությունների Նաբուգոդոնոսոր թագավորը այն կառուցել է իր սիրելի կնոջ` Մարաստանի թագուհու համար, որը շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառները: Ցանկանալով թեթևացնել հայրենիքի կարոտը Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրեց նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ: Այս գեղեցիկ այգիները ավերվել են ջրհեղեղից: Առասպելը դրանք դարձրեց «Շամիրամի կախովի այգիներ»`վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջ:
Պարտեզները աճում էին միջնաբերդում և բարձրանում ամֆիթատրոնի ձևով` հարկ առ հարկ: Այն կործանվել է Ասորեստանի թագավոր Սենեքերիմի կողմից Ք.ա. 689 թ. ին:

Հալիկառնասի դամբարան

7-wonders-16-g-258 images (5)

Հալիկառնասոսի դամբարան

Այն հանդիսանում է Փոքր Ասիայի հարավ-արևմտյան Կարիա երկրամասի մայրաքաղաք Հալիկառնասոս երկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձանը: Կառուցվել մ.թ.ա. IV դարում Մավսոլոսի կնոջ` Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից: Իրենից ներկայացնում էր երկհարկանի կառույց, որի առաջին հարկը խուլ պատով վերցվել էր շրջանակի մեջ: Հանգուցյալի հերոսականացված պաշտամունքի համար նախատեսված երկրորդ հարկը շրջապատված էր հոնիական օրդերի սյունաշարով, իսկ վերջինիս վրա բարձրանում էր սանդուղքավոր մի բուրգ, որը պսակում էր չորս չորս ձի լծած մարտակառքի վրա կանգնած Մավսոլոսի և նրա կնոջ քանդակը: Պլինիոս Ավագի տվյալներով կառույցի բարձրությունը 140 ոտնաչափ էր (46 մետր):
Կառույցի ճարտարապետական ձևերի մեջ զուգակցվում էին երկու տարրեր` հելլենական, որն արտահայտված էր հոնիական սյունաշարով, և արևելյան, որը ներկայացված էր սանդուղքավոր բուրգով:Դամբարանը (մավզոլեոնը) զարդարված էր բազմաթիվ քանդակներով, որոնց ստեղծմանը մասնակցել էին այն ժամանակի հռչակավոր քանդակագործներ Սկոպասը, Լեոքարեսը, Բրիաքսիսն ու Տիմոթեոսը:Դամբարանը կանգուն է մնացել մինչև XIII դարը, որից հետո փլվել է ուժեղ երկրաշարժերի արդյունքում խաթարվել են նրա հիմքերը: 1522 թ. կառույցի մնացորդները օգտագործվել են Հովհաննեսյան միաբանության ասպետների կողմից Սուրբ Պետրոս ամրոցի կառուցման վրա:

Արտեմիսի տաճար

bcjoxfli92-258 k7w5f

Արտեմիսի տաճարը Եփեսոսում

Բնության, լուսնի և որսի աստվածուհի Արտեմիսին (հունական դիցաբանություն) նվիրված տաճար Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում: Սկսվել է կառուցվել մ.թ.ա. 550 թվականին:
Տաճարի կառուցումը տևել է հարյուր տարի և ավարտվել է մ.թ.ա. 450 թվականին: Տաճարը փառաբանված է իր հոյակապ զարդաքանդակներով, թանկարժեք իրերի առատությամբ: Մ.թ.ա. 356 թվականին Արտեմիսի տաճարն այրվեց: Ավանդության համաձայն, Եփեսոսի բնակիչ Հերոստրատեսը, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհեց այն: Նրա հանցագործությունը այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը: Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով:

Advertisements