Օսկար Կլոդ Մոնե

Օսկար Կլոդ Մոնե ( ֆր.՝ Oscar Claude Monet) (ծնվ. 14 նոյեմբերի 1840 – մահ. դեկտեմբերի 5 1926թ.), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Նա հանդիսանում է այս ուղղության ռահվիրան, որը ձևակերպեց դրա սկզբունքները և մշակեց գեղանկարչական տեխնիկան։ Նկարչի անվան հետ են կապված իմպրեսիոնիզմի բազմաթիվ նվաճումներ։1858-59թթ. Մոնեն սովորել է Հավրում՝ Բուդենի մոտ, իսկ հետո ևս երկու տարի՝ Փարիզի Սյուիս ակադեմիայում։ Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ և դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում»,«Կամիլլա»,«Կինը այգում» և այլն։ Նկարների մեծ մասն արված է բնության գրկում, նկարիչը հատուկ ուշադրություն է դարձնում լույսի և oդի փոփոխությանը, բնության գունային հարստությանը։ 1860-ական թվականների վերջերից Մոնեն ստեղծագործել է բնանկարի ժանրում, ուր մարդու ներկայությունը դիտվում է որպես բնապատկերի ներդաշնակ և անբաժան տարրը։ Այդ տարիների կտավներում նկարիչը արտահայտում է բնությունից, քաղաքի տեսարաններից ստացած իր անմիջական տպավորությունները։ Մոնեի լավագույն ստեղծագործական շրջանն են հանդիսանում 1870-ական թվականները, երբ նա մեծ ներշնչանքով կատարում է մի շարք համոզիչ, գունեղ, թարմությամբ տոգորված բնանկարներ:Նկարների սյուժենրը պարզ են, բայց գրավիչ (մշտապես շտապող մարդկանցով լեցուն բուլվարներ ու հրապարակներ՝ «Կապուցիների բուլվարը Փարիզում»,«Բել-Իլի ժայռերը» և այլն): Ձգտելով արտահայտել բնության և բնանկարների մի ամբողջ շարք՝ նկարիչը պատկերում է միևնույն տեսարանը օրվա տարբեր պահերին և եղանակներին։ Նա ստեղծում է Վենետիկը,Թեմզը,Ռուանի տաճարը պատկերող նկարներ։

monet-claude-impression-sunrise-2103887
Իմպրեսիոնիզմի յուրահատկությունները լիարժեքորեն արտահայտվել են նրա արվեստում, որի ցայտուն օրինակներից է «Տպավորություն. Արևածագ» (1872 թ.) բնանկարը:
Նկարչի վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ ու դիմանկարներ են՝
«Նախաճաշ բնության գրկում» (1866 թ.), get
«Կամիլլա» (1866 թ.)                  , images

«Կինն այգում» (1866–67 թթ.), madame-monet-and-child
որտեղ շեշտված են լույսի և օդի փոփոխությունը, բնության գունային հարստությունը:
Էսքիզային, հաճախ նաև դեկորատիվ, պայմանական բնույթ են կրում Մոնեի ուշ շրջանի ստեղծագործություննրը։Բնանկարների շարքում նկարիչն արտահայտել է բնության և մթնոլորտի փոխակերպումներն օրվա տարբեր պահերի ու եղանակների
(«Կակաչների դաշտը», 1880 թ., c2

«Խոտի դեզը», 1890–91 թթ.      grainstacks-at-the-end-of-summer-morning-effect
«Ռուանի տաճարը», 1893–95 թթ.  Image_4727
«Վենետիկի մեծ ջրանցքը», 1908 թ.  584
Մոնեն ուշ շրջանի գործերում զարգացրել է պայմանական դեկորատիվությունը, ընդգծել էսքիզայինը («Մառախլապատ Լոնդոնը», 1903 թ., «Ջրաշուշաններ», 1914–22 թթ., շարք, և այլն): Եվ չնայած վերջին շրջանում Կլոդ Մոնեի արվեստը ճգնաժամ ապրեց, այն միևնույն է, մեծ ազդեցություն թողեց հատկապես բնանկարի ժանրում աշխատող իմպրեսիոնիստների վրա:

 

 

Advertisements