Աշխարհի նոր յոթ հրաշալիքներ

Աշխարհի նոր յոթ հրաշալիքներ

New7Wonders

նախագիծը ստեղծվել է շվեյցարացի Բեռնար Վեբերի նախաձեռնությամբ ։
Ցանկը կազմվել է անցկացված քվեարկության հիման վրա՝ SMS-ների, հեռախոսների և համացանցի միջոցով։ Արդյունքներն հրապարակվել ենՊորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում` 2007 թ. հուլիսի 7-ին, որպես 7 թվեր պայմանական ամսաթիվ (07.07.2007)։
Գլխավոր մրցակցությունը ընթանում էր աշխարհում հայտնի 21 ճարտարապետական շինությունների միջև: Թեկնածուների շարքում էին այնպիսի շինություններ, ինչպիսին են` Աթենքի Ակրոպոլիսը, Էյֆելյան աշտարակը, Եգիպտական բուրգերը, Մոսկվայի Կրեմլը, Նյու Յորքի Ազատության արձանը և էլի շատ հայտնի կառույցներ: Սակայն նշված կառույցներից և ոչ մեկը չհայտնվեց գլխավոր ցուցակում: Անգամ հանրահայտ Եգիպտական բուրգերը, որոնք դեռևս 2000 տարի առաջ հին հույների կողմից ճանաչվում էին որպես 7 հրաշալիքներից մեկը, չընդգրկվեցին այս ցուցակում: Սակայն Եգիպտական բուրգերին փոխարինելու եկավ Մեքսիկայի պատմական Չիչեն-Իցա քաղաքի Մայաների բուրգը:
Հետաքրքիր է, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ն չի ճանաչում ընտրությունների այս արդյունքները: ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարները գտնում են, որ աշխարհի ոչ բոլոր երկրներում են հնարավորություն ունեցել մասնակցելու այս ընտրություններին, քանի որ դեռևս կան մեր մոլորակում շրջաններ, որտեղ չկան բջջային հեռախոսներ և ինտերնետ:
Այնուամենայնիվ, 2007 թ.-ի հուլիսի 7-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսսաբոնում տեղի ունեցած մեծ շոուի ժամանակ պաշտոնապես հայտարարվեցին աշխարհի 7 նոր հրաշալիքների անունները:

.Հռոմի Կոլիզեյումը

.Չինական Մեծ պատը

.Թաջ Մահալը

.Պետրա` ժայռաքանդակ քաղաքը Հորդանանում

.Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրոյում

.Ինկերի Մաչու Պիկչու քաղաքը Պերուում

.Մայաների Չիչեն-Իցա քաղաքը Մեքսիկայում

Կոլիզեում                                                                                                    ashxarhi-nor-yot-hra-12377.2

Կոլիզեում (լատ.՝ Colosseum), Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է ։ Նրա կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80 թվականին։: Նախատեսված էր գլադիատորների մարտերի ,կրկեսամարտերի և ներկայացումների համար: Պահպանվել է Կոլիզեումի մի մասը:
Սկզբնապես Կոլիզեումը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն (լատ.՝ Amphitheatrum Flavium)։ Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում է՝ հսկա, մեծ։ Սակայն Կոլիզեումը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը։ Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին։
Կոլիզեումը կիսաբոլորաձև էր և ուներ հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց մետր լայնություն և քառասունութ ու կես մետր բարձրություն, ուր ութսուն կարգ աստիճանների վրա տեղավորվում էին հիսունից մինչև ութսուն հազար հանդիսատես։

Չինական մեծ պարիսպ                                                                                       download (3)

Չինական մեծ պարիսպը անցնում է երկրի հյուսիսային տարածքներով, երկարությունը 8851,8 կմ է (ճյուղավորումները ներառյալ): Չինական մեծ պարիսպը մարդկության երբևէ կառուցած ամենածավալուն, երկար ու զանգվածեղ կառույցն է։ Շինարարությունը սկսել է Չինաստանի կայսր Ցին Շիհուանդին (մ.թ.ա III դար)։ Նրա օրոք պարիսպը պաշտպանում էր չինական քաղաքակրթությունը հետագա ընդարձակումից, մասնատումից ու քոչվոր բարբարոսների հետ միաձուլումից։ «Հարվածային շինարարությանը», ըստ պատմաբանների գնահատականների, միաժամանակ մասնակցել են կայսեր գրեթե մեկ միլիոն հպատակներ, այսինքն՝ պատերազմող թագավորությունների ավելի քան երկուհարյուրամյա դարաշրջանից հետո Չինաստանը կարճ ժամանակով միավորած Ցին դինաստիայի կայսրությունում ապրող յուրաքանչյուր հինգերորդը։ Պարիսպի շինարարությունն ընդմիջումներով շարունակվել է մինչև 16-17 դարերը: Միջնադարում կառույցը երբեմն ամայության էր մատնվում, այն էլ այնպիսի, որ 13-րդ դարում Չինաստան այցելած իտալացի Մարկո Պոլոն կառույցի մասին չի հողորդում որևէ տվյալ։ Հետագայում պարսպի շինարարությունը շարունակվել է, բայց այժմ արդեն քոչվորներից պաշտպանվելու համար: Մեծ պարիսպը հաճախ անվանում են նաև աշխարհի ամենաերկար գերեզմանոց, քանզի կառուցելու ընթացքում անթիվ-անհամար շինարարներ մահացան տաժանակիր աշխատանքից։

                                         

Թաջ Մահալ
tj5  

Թաջ Մահալը մի գեղեցիկ կառույց է, որը գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում: Մինչև 1637 թվականը Ագրան եղել է Հզոր Մոգոլ կայսրերի նստավայրը: Մոգոլ V Շահ Ջահան կայսրը կառուցել է Թաջ Մահալը, որպես դամբարան, ի հիշատակ իր երկրորդ կնոջ` Արջումանդ Բանուի: Նա մահացել էր 1630 թվականին` 14-րդ երեխային ծննդաբերելիս: Երբ նրա աճյունի մնացորդները տեղափոխեցին Թաջ Մահալ, այն կոչեցին Մումթազ Մահալ: Այս դամբարանը մի հիանալի համալիր է, որն իր մեջ ներառում է այգիներ, մզկիթ, հյուրատուն: Պարսկական ոճով կառուցված այգին մեծ և մշակված է, ունի մեծ ջրավազաններ: Թաջ Մահալի կենտրոնական գմբեթի բարձրությունը 213 ոտնաչափ է (64.9224մ), իսկ լայնությունը` 58 ոտնաչափ (17.6784 մ): Մումթազ Մահալը թաղված է ներքին պալատում: Շահի մահից հետո նրան թաղեցին իր կնոջ կողքին:
Թաջ Մահալ համալիրի հեղինակը շատ հայտնի պարսիկ ճարտարապետ Ուստադ Ահմադն էր: Քսան հազար բանվորներ և արհեստավորներ Հնդկաստանից և Ասիայի այլ պետություններից բերվեցին Ագրա` կառուցելու այս համալիրը: Կառույցի համար անհրաժեշտ ծանր շինանյութը տեխափոխում էին հազարից ավել փղեր: Դամբարանը կառուցված է սպիտակ մարմարից` ներզարդարված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով: Օրվա ընթացքում արևն է շողշողում մարմարի վրա, իսկ գիշեները լուսնի լույսն է արտացոլվում, որը մի հիանալի հմայք է պարգևում համալիրին: Մզկիթը և հյուրատունը կառուցված են կարմիր ավազաքարից: Թաջ Մահալը իսլամական արվեստի և ճարտարապետության գլուխգործոցներից է: Շատերը կարծում են, որ այն աշխարհի ամենագեղեցիկ կառույցն է: 1983 թվականին ՄԱԿ-ը հռչակեց այն որպես համաշխարհային ժառանգություն:

     

      Պետրա
1024px-Petra_4_by_spock1

Պետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր: Քաղաքը գտնվում է ժամանակակից Հորդանանի տարածքում, ծովի մակարդակից 900մ բարձրության վրա և 660մ` շրջակա միջավայրի` Արաբական դաշտավայրի համեմատ, Սիկ կիրճի մոտ: Մուտքը դեպի ձոր իրականանում է կիրճի միջոցով` տեղակայված հարավում և հյուսիսում, իսկ արևմուտքումև արևելքում ժայռը կտրուկ կոտրված է` ստեղծելով 60 մետր բարձրությամբ պատ: Պետրան տեղակայված է եղել երկու կարևորագույն հնագույն առևտրական ուղիների խաչմերուկում. մեկը կապել է Կարմիր ծովը Դամասկոսին, մյուսը Պարսից ծոցը Գազային` Միջերկրական ծովի ափին: Շաբաթներ տևած քարավաններով ուղևորությունը Պարսից ծոցից ստիպում էր մարդկանց քաջաբար տանել Արաբական անապատւմ հանդիպած դժվարությունները մինչև չէին հասնում բաղձալի Պետրա տանող Սիկ կիրճի զովությանը: Այնտեղ ճանապարհորդները գտնում էին սնունդ, կացարան և սառը ,կենարար ջուր: Հարյուրավոր տարիներ առևտուրը Պետրային բերել է մեծ հարստություն: Բայց երբ հռոմեացիները բացեցին ծովային ուղիները Արևելքում, ցամաքային առևտուրը գրեթե դադարեց, և Պետրան աստիճանաբար դատարկվեց` կորչելով ավազների մեջ: Պետրայի շատ կառույցներ շարունակում էին կանգուն մնալ տարբեր ժամանակներում և տարբեր տերերի օրոք, որոնց թվում էին նաբաթեացիները (մ.թ.ա. 106-2թթ. ), հռոմեացիները (մ.թ.ա. 395 -106-395թթ.), բյուզանդացիները և արաբները: Մ. թ. XII դարում դրանք պատկանել են խաչակիրներին: Նոր ժամանակներում եվրոպացիներից առաջինը, ով տեսել և նկարագրել է Պետրան, շվեյցարիացի Յոհան Լյուդվիգ Բուրկհարդն է:
Պետրա անունը թարգմանաբար նշանակում է ժայռ, կապված քարե շինությունների հետ: Պետրայի տարածքը զբաղեցնում է ահռելի հրապարակ, որի կենտրոնում լավ պահպանվել են բազում շինությունների ավերակները:

Քրիստոսի արձանը                                                                                                                                                       269570_478946865483336_1680788346_n-707

   Հիսուս Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի մերձակայքում է՝ Կորկովադու լեռան վրա` ծովի մակերևույթից 704 մ բարձր: Կառուցվել է 1922–31 թթ-ին, բարձրությունը 37 մ է:Համարվում է Բրազիլիայի և Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշը։ Հեղինակներն են Հեիտոր դա Սիլվան և Պոլ Լանդովսկին: Վերջին 75 տարում 2 անգամ նորոգվել է:
1921 թ., Բրազիլիայի անկախացման հարյուրամյակի առթիվ երկրի կառավարիչները որոշում կայացրին կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը։ Կուզեյռու ամսագիրը հայտարարեց մրցույթ։ Հավաքվեց մոտավորապես երկուսուկես միլիոն առաջարկ։ Նաև միացավ եկեղեցին, այդ ժամանակ արքեպիսկոպոսը Ռիո դե Ժանեյրո դոն Սեբաստիան Լեմենն էր, ով նաև մասնակցեց արձանի ստեղծմանը։
Արձանի ստեղծումը տևեց մոտավորապես ինը տարի։
Արձանի նախնական էսքիզը ստեղծել էր Կառլոս Օսֆալյդը։ Հենց նա էր առաջարկում է, որպեսզի Հիսուս Քրիստոսը լինի խաչի նման պարզած ձեռքերով։ Բայց վերջնական արձանի տեսքը տվեց Էյտոռոմ դա Սիլվա Կոշտոն։
Աշխատանքները ընթանում էր Ֆրանսիայում, քանի որ Բրազիլիայում այդ ժամանակ հնարավոր չէր տեղծել այդպիսի մեծ քանդակ։ Արձանը կառուցված է մետաղաբետոնից և բյուրեղային հատուկ բաղադրություն ունեցող հանքաքարից։
1924 թվականին ֆրանսիացի քանդակագործ Պոլ Լանդևսիկին ավարտեց գլխի և ձեռքերի ստեղծումը, իսկ արձանի պատրաստի բոլոր հատվածները տեղափոխեցին Բրազիլիա։
1931 թվականի հոկտեմբերի 12-ին կայացավ արձանի բացումը, որը դարձավ Բրազիլիայի խորհրդանիշը։
1965 թվականին արձանը օրհնվեց Հռոմի պապի կողմից։

Մաչու Պիկչո                                                                                             images (10)

Մաչու- Պիկչուն Լատինական Ամերիկայի հին քաղաքներից մեկն է, որը գտնվում է Պերուի տարածքում: Նաեւ հաճախ այդ քաղաքն անվանում են «քաղաք` ամպերի մեջ» կամ էլ «ինկերի կորած քաղաք»: Մաչու-Պիկչու` (թարգ՝ «ծեր սար»), քաղաք, որը լի է հետաքրքիր պատմություններով եւ չբացահայտված գաղտնիքներով: Ինկերի կառուցած այս քաղաքը ծովի մակարդակից 2460 մ բարձր է, բաղկացած է 70 բակերից եւ բավականին հեռու է Պերուի մայրաքաղաք Լիմայից: Այն Վիլկաբամբա լեռնաշղթայի վրա է եւ ամբողջությամբ կառուցված է տեղի հայտնի գրանիտով: Ցավոք, մեզ հայտնի չէ ո’չ նրա բնակիչների իսկական քանակը, ո’չ էլ այդ քաղաքի իրական անունը: Այս քաղաքը զբոսաշրջիկների համար բաց է եղել 1911թ. հուլիսի 24-ից: Ամեն օր այս քաղաք այցելում է 2000-ից ավելի զբոսաշրջիկ:16-րդ դարում իսպանացիները, գրավելով ժամանակակից Պերուի տարածքը, այդպես էլ չկարողացան հայտնաբերել այս քաղաքը, որտեղ թաքնվել էին ինկերը, որոնք չէին ցանկանում ենթարկվել իսպանական կառավարությանը: 300 տարի այն համարվել է «կորած քաղաք». ոչ ոք չէր հավատում այդ քաղաքի գոյության վարկածին: Այն հայտնաբերվել է ԱՄՆ-ի Իլսկովի համալսարանի գիտնական, պրոֆեսոր Հայրեմ Բինգհեմը, 1911թ. հուլիսի 24-ին: Այստեղ նա հանդիպեց քրիստոնյա բնակիչների: Ամերիկացի գիտնականները 4 տարի հետազոտություններ են կատարել` ու միայն դրանց ավարտից հետո հնարավոր եղավ տեսնել այդ հրաշակերտ ամրոցը` իր աստիճաններով, քարանձավներով եւ այլ հետաքրքիր կառույցներով: Ինկերի մշակույթի մարգարիտն է քաղաք-ամրոց Մաչու-Պիկչուն: 1983թ. այս հնագույն ճարտարագիտական հրաշակերտ կոթողը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության տակ: Վարկածի համաձայն` 1532թ. այս քաղաքի բնակիչներն անհասկանալի կերպով անհետացել են: Այնուամենայնիվ, այս ամբողջ պատմությամբ հանդերձ Մաչու-Պիկչուն հանգստի ու ճանապարհորդության կատարյալ վայր է: Այստեղ տարեկան այցելում են հարյուր-հազարավոր զբոսաշրջիկներ` աշխարհի տարբեր ծեգերից: Հայտնի է, որ Մաչու-Պիկչու այցելում են նաեւ շատ հայեր, եւ անգամ լուրեր կան, թե այնտեղ տեղի է ունեցել հայկական ավանդական հարսանեկան արարողություն…

Չիչեն-Իցա

ch1

    Չիչեն-Իցա քաղաքը գտնվում է Մեքսիկայի Յուկատան թերակղզում, մայա ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնն էր: Հավանաբար հիմնադրվել է VIII դարում: XI դարի կեսից Չիչեն-Իցան տոլտեկների պետության մայրաքաղաքն էր, որը 1178 թ-ին ավերել են Մայապան, Ուշմալ և Իցմալ քաղաք-պետությունները: Բազմաթիվ պեղումներով բացվել են քաղաքի հուշարձաններից մի քանիսը՝ Կուկուլկանի տաճարը (24 մ բարձրությամբ իննաստիճանի բուրգ է), Հովազների տաճարը, Զինվորների տաճարը, Կարակոլ աստղադիտարանը, գնդակախաղի 7 ստադիոն և այլն: Պահպանվել են նաև աստվածների ոճավորված արձաններ, հարուստ զարդապատկերներով բարձրաքանդակներ:

«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի ավագ դպրոցի, 9-րդ դասարանի երաժշտության դասավանդող