Ե. Արվեստի դասընթաց

Արվեստի պատմության դասընթացի ծրագիր
Արվեստի դասընթացի հիմնական նպատակն է՝ ապահովել սովորողների գեղագիտական դաստիարակության զարգացումը : Ծրագիրը նախատեսում է տեսական նյութի հաղորդում, կերպարվեստի ստեղծագործությունների դիտում և վերլուծություն ,երաժշտական ստեղծագործությունների ունկնդրում  և վերլուծություն, ակտիվ մասնակցություն կրթահամալիրի արվեստագիտական գործունեություններին, այցեր՝ թատրոններ, ցուցահանդեսներ, ֆիլմերի դիտումներ:

Արվեստի պատմության դասընթացի նպատակն է .

  • Ծանոթացնել հայկական և համաշխարհային արվեստի պատմությանը,հաղորդակից դարձնել ազգային և  համամարդկային հոգևոր արժեքներին :
  • Ամրապնդել արվեստի տեսակներին հաղորդակցվելու և ինքնուրույն գեղարվեստական գործունեություն ծավալելու ձգտումը :
  • Զարգացնել գեղագիտական ճաշակը,արվեստի ստեղծագործության գեղագիտական արժեքը հասկանալու և մեկնաբանելու կարողությունը:
  • Նպաստել բարոյական բարձր չափանիշների,հայրենասիրական  և մարդասիրական զգացումների ձևավորմանը:
  • Յուրաքանչյուր աշակերտի համար  մատչելիության ապահովումը :

ՈՒսումնական  գործընթաց՝

Ուսուցման  գործընթացում, կախված թեմայից, սովորողների տարիքային և հոգեբանական առանձնահատկություններից,առկա հնարավորություններից,տվյալ դասի համար ըստ նպատակահարմարության  կարող են ընտրվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները:

  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ինքնավերլուծություն, զրույցներ
  • Վիրտուալ շրջայցեր աշխարհի թանգարաններում
  • Հանդիպումներ արվեստագետների հետ

Դասնթացի  կերպարվեստի բաժինն  ընդգրկում է  հայ և համաշխարհային  կերպարվեստի ( գեղանկարչություն, քանդակագործություն, կիրառական արվեստ )
ըստ զարգացման հիմնական փուլերի :

  • Կերպարվեստը, նրա տեսակները և ժանրերը
  • Հին աշխարհի արվեստը՝ ,, Հին Եգիպտոս, Հին Միջագետք, Հին Չինաստան, Ուրարտու
  • Անտկ աշխարհի արվեստը, Հին Հունաստան դասական և հելենիստական

դարաշրյաններ՝ ներառյալ հելենիզմը Հայաստանում և հին Հռոմ :

  • Միջնադարյան արվեստ : Դարաշրջանի արվեստի ընդհանուր բնութագիր : Բյուզանդական արվեստ :
  • Հայկական արվեստի բարձր վերելքը միջնադարում:
    Հայկական մանրանկարչություն :
  • Վերածննդի արվեստի ընդհանուր բնութագիրը, խոշորագուն ներկայացոիցիչնեը և նրանց ստեղծագործությունները : Իտալական վերածնունդ :
  • Հյուսիսային վերածնունդ արվեստի ընդհանուր բնութագիրը,ներկայացոիցիչնեը և նրանց ստեղծագործությունները:
  • 17 – րդ դարի Եվրոպական արվեստը Իտալիա,Իսպանիա, Հոլանդիա :  խոշորագույն ներկայացուցիչնեը և նրանց ստեղծագործությունները:
  • 18 –րդ դարի եվրոպական արվեստը Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա: Դարաշրջանի արվեստի ընդհանուր բնութագիրը, խոշոր ներկայացուցիչները և նրանց ստեղծագործությունները:
  • 19 –րդ դարի Ֆրանսիական արվեստը : Իմպրեսիոնիզմ պոստիմպրեսիոնիզմ :Ներկայացուցիչները և նրանց ստեղծագործությունները:
  • 19- րդ դարի Ռուսական արվեստը: Դարաշրջանի արվեստի ընդհանուր բնութագիրը, խոշոր ներկայացուցիչները ը նրանց ստեղծագործությունները:
  • Հայկական արվեստը XIX-XX դարերում : Դարաշրջանի արվեստի ընդհանուր բնութագիրը,  խոշոր ներկայացուցիչները և նրանց ստեղծագործությունները:
  • Արդի շրջանի հայկական կերպարվեստը:
  • Ծրագրի ընթացքում թանգարանների այցելություներ:

Դասնթացի  թատրոնի բաժինն  ընդգրկում է  հայ և համաշխարհային  թատրոնի արվեստի պատմությունը  ըստ զարգացման հիմնական փուլերի :

  • Անտիկ թատրոն
  • Միջնադարյան թատրոն
  • Արևելքի թատրոն
  • Թատրոնի տեսակները,
  • Դրամա , երաժշտական թատրոն,կատակերգություն,ողբերգություն
  • Հայկական թատրոնի ստեղծումն ու հետագա զարգացման փուլերը
  • Թատրոների դիտում, և հաճախում:

Դասնթացի  կինոարվեստի բաժինն  ընդգրկում է  հայ և համաշխարհային  կինո արվեստի պատմությունը  ըստ զարգացման հիմնական փուլերի :
Կինոարվեստի պատմությունը պայմանականորեն բաժանվում է 4 շրջանի`

  1. Լյումիեր եղբայրների կինոգյուտից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջը (1895-1918)
  2. 1920-ական թթ.,երբ ձևավորվում է համր կինոն` որպես արվեստ:
    Չառլի Չապլին, կինոդիտումներ:
  3. 1930-40ական թթ. երբ հնչող խոսքը կինոարվեստը մոտեցնում է թատրոնին և գրականությանը:
  4. Կինոարվեստի արդի շրջան

Հայկական կինոարվեստի ստեղծումը և զարգացման հետագա փուլերը, Համո Բեկնազարյան

Հայ Ֆիլմերի կինոդիտում :

Շաբաթական մեկ օր  ճամփորդություններ՝ կախված ճամփորդության բնույթից, ժամից :

Advertisements